f

Անկախ

Ժողովուրդը թույլ չի տալու այս իշխանություններին կործանելու մեր հայրենիքը թե΄ Արցախում, թե΄ Հայաստանում. Դավիթ Գալստյան


Ցանկացած քայլ՝ դիմում, նամակ, բողոք, պահանջ ներկայացնելը միայն ու միայն դրական  եմ գնահատում, քանի որ հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ, ցավոք սրտի, մայր Հայաստանը հրաժարվել է 120 հազար հայի ճակատագրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարադություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակի մասին:

«Ցանկացած քայլ՝ դիմում, նամակ, բողոք, պահանջ ներկայացնելը միայն ու միայն դրական  եմ գնահատում, քանի որ հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ, ցավոք սրտի, մայր Հայաստանը, որ թիկունքում կանգնած է եղել Արցախի, օրվա իշխանությունների ձեռագրից մենք հասկանում ենք, որ նրանք հրաժարվել են 120 հազար հայի ճակատագրից, ինքնորոշման իրավունքը առաջ  տանելուց, դրա համար  հայտնվել ենք այս իրավիճակում: Եւ այո, այսօր Արցախը մնացել է մենակ միջազգային հարթակներում, ոչ լիարժեք է ներկայացվում ՀՀ իշխանությունների կողմից: Երբ որ այս կամ այն ձեւաչափով ռուսական կողմի հետ լինում են քննարկումներ, խոսակցություններ ստեղծված իրավիճակի մասին, ուղղակի կամ անուղղակի մեզ մեղադրում են, որ Արցախը եռակողմ համաձայանգրի կողմ չի հանդիսանում եւ Հայաստանը, որպես ստորագրող կողմ, շատ ավելի լուռ է, քան պետք է լիներ: Դրա համար ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործել»,-ասաց նա:

 

 

Պատասխանելով այն հարցին, թե լուծման ինչ ճանապարհներ են տեսնում ստեղծված իրավիճակում, Գալստյանը նշեց, որ սխալ է ՀՀ վարչապետ Փաշինյանի այն թեզը, որ Արցախն առանձին պետք է բանակցի, Հայաստանն՝ առաձին, քանի որ առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, չկա Արցախ:

«Արցախը, որպես չճանաչված պետություն, չի կարող միջազգային հարթակներից բարձրաձայնել ստեղծված իրավիճակը, իսկ եթե չկարողանանք արձանագրել  ստեղծված իրավիճակը եւ հասցնել միջազգային հանրությանը, թե ինչ ծրագրով է Ադրբեջանը շարժվում, ապա Ադրբեջանը անպատժելիության մթնոլորտում շարունակելու է  իր այդ ցեղասպան գործողությունները, այս պարագայում միակ ճիշտ քայլը, որ  թե΄ ՀՀ, թե΄ Արցախի իշխանությունները հասկանան, որ չեն կարող որեւէ հարց լուծեն այս ճգնաժամային իրավիճակում, եւ դերաբաշխում անեն, ոչ թե պոպուլիզմով զբաղվեն, կամ փորձեն ժողովրդին մոլորեցնեն, որպեսզի իշխանության փշուրները պահեն»,- ասաց նա:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե իշխանությունները չգործեն, ապա պետք է փոխվեն. «Ես հավատում եմ, որ բնազդը գործելու է եւ ժողովուրդը թույլ չի տալու այս իշխանություններին կործանելու մեր հայրենիքը, թե Արցախում, թե Հայաստանում, ինչ լինի, զուգահեռ է լինելու»:

Դավիթ Գալստյան Արցախի Հանրապետություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին