f

Անկախ

Իշխանության հաստիքավոր պրոպագանդիստները ստիպված եղան իրենց պահարանից հանել թուլամորթների վերջին փաստարկը. Չալաբյան


Երեկ Հայաստանում նշվում էր Սահմանադրության օրը, մենք ստիպված էինք մեկ օրով կանգնեցնել «Հայաքվե»-ի ստորագրահավաքը, սակայն «Հայաքվե»-ի շուրջ կրքերը շարունակում էին թեժանալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Գործող իշխանության հաստիքավոր պրոպագանդիստները տեսնելով «Հայաքվե»-ի բարձրացող ալիքը և արագ ծավալումը երկրով մեկ՝ ստիպված եղան իրենց պահարանից հանել թուլամորթների վերջին փաստարկը՝ Ալիևի անունից սկսեցին սպառնալ հայ ժողովրդին նոր պատերազմով։ Մենք կարող էինք անցնել այս հերթական սադրանքի կողքով, սակայն այն շարունակելու է կրկնվել, ուստի ստորև ես կուզեի պատասխանել մեր ժողովրդին պատերազմով վախեցնող բոլոր թուրքահպատակներին՝

ա) 2020 թ․ պատերազմը սկսվել է ոչ թե, որովհետև մեր ժողովուրդը տասնամյակներով պայքարում էր Արցախի անկախության համար, այլ որովհետև այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը, որը ձախողեց բանակցային գործընթացը, փչացրեց հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, մինչև վերջին պահը խուսափեց երկիրը վերահաս փորձությանը պատրաստելուց, տապալեց պատերազմական մոբիլիզացիան, իսկ պատերազմը սկսելուց հետո մտածում էր ոչ թե հաղթելու, այլ օր առաջ Շուշին հանձնելու և դրանով Ալիևի ախորժակը փակելու մասին։ Դրա մասին նա ինքնախոստովանական ցուցմունք տվեց տառացիորեն վերջերս՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում, պարզապես փորձելով բոլոր այս ձախողումները և պարտության մեղքը բարդել այլոց վրա։

բ) 2020 թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնությունը կնքելուց հետո, որն իբրև կոչված էր դադարեցնելու պատերազմը, այն ոչ մի պահ չի դադարել։ Այս ընթացքում զոհվել է 400-ից ավել հայ զինվոր, Ալիևը պաշարման մեջ է վերցրել Արցախը, մոտեցել է Ջերմուկին, Սիսիանին և Վարդենիսին, անմիջական կրակի տակ է վերցրել Կապանը և շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին և Արցախին, պարբերաբար սպառնալով նոր պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիևի ախորժակների դեմ առնելու միակ իրական միջոցը մեր երկիրը ռազմականացնելն է, դրա հիման վրա դիվանագիտական նոր ալյանսներ ձևավորելը, և Ալիևին ամեն քայլափոխին կոշտ հակազդելը՝ դրա փոխարեն այս իշխանությունը շարունակում է պարտվողականության պրոպագանդան, կազմալուծում է բանակը, շարունակում է վանել Հայաստանից սփյուռքահայ գործիչներին և կազմակերպություններին, իսկ ընդդիմադիր գործիչներին և զինվորականներին էլ պահում է բանտերում։

գ) Էրդողանի վերընտրությունից և Ռուսաստանում հատնի իրադարձություններից հետո, Ալիևը այլևս չի թաքցնում, որ ինքը պատրաստվում է Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, և շարունակում է կոշտացնել հռետորաբանությունը։ Ալիևը շտապում է, հրաշալի հասկանալով, որ իր ժամանակը սպառվում է՝ Ադրբեջանում նավթի հանույթը արագ կրճատվում է, սեփական երկրում սկսում է բարձրանալ դժգոհության ալիքը դիկտատորական իշխանության կամայականությունների դեմ, Իրանի հետ հարաբերությունները օր օրի սրվում են, բանակի ղեկավարությունը սկսել է Թուրքիայի և Իսրայելի հետ սեփական խաղեր խաղալ, և դուրս է գալիս վերահսկողությունից։ Ալիևը հրաշալի հասկանում է, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին և Արցախին վերջանական կապիտուլացիայի ենթարկելու իր վերջին շանսն է, և փորձում է հնարավորինս արագ դրանից օգտվել, քանզի արդեն մոտ ապագայում այդպիսի շանս այլևս կարող է չլինել։

դ) Այս պայմաններում, գործող իշխանությունը, հստակ հասկանալով, որ Ալիևը կարող է գնալ նոր արկածախնդրության, և դրանով արդեն վերջնական դիմակազերծել իր ապաշնորհ քաղաքական ուղեգիծը, փորձում է ի սկզբանե իրենից դուրս պատերազմի նոր մեղավորներ գտնել՝ եթե նախկինում դա «նախկիններն» էին, հետո բանակի «5-րդ շարասյունը», հիմա, երբ էլ «մեղավոր կարգելու» մարդ չի մնացել, պարզվում է, որ հիմա էլ «Հայաքվե»-ն է նոր պատերազմի մեղավոր։ «Հայաքվե»-ն, որին արդեն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, բազմաթիվ հանրային գործիչներ, դիվանագետներ, «Հայաքվե»-ն, որը բացառապես խաղաղ, ժողովրդավարական գործընթաց է, որն ընդամենը առաջարկում է ամրագրել մեր Սահմանադրության հիմնարար դրույթները քրեական օրենսդրության մեջ, և գործում է մեր երկրի օրենսդրությանը և միջազգային իրավունքին խստագույն պահանջներին համաձայն, և որևէ կերպ չի կարող պատերազմի պատճառ հանդիսանալ, եթե երկրի իշխանությունները իրենք չեն ցանկանում այդպիսի նոր պատերազմ հրահրել։

«Հայաքվե»-ն իրականում հրաշալի առիթ է կարճ ժամանակում շփվել մեր հարյուրավոր և հազարավոր համաքաղաքացիների հետ, և ես ամենուրեք տեսնում եմ այն նոր հույսը, և վճռականությունը, որը «Հայաքվե»-ն արթնացնում է, այն ճնշված արժանապատվությունը, որը սկսում է վերականգնվել մեր մարդկանց մոտ։ Բնական է, որ այս իշխանության համար, որը կառավարում է վախի և հուսահատության հաշվին, «Հայաքվե»-ն պետք է սարսափ առաջացնի, և նրանք, չունենալով ուրիշ փաստարկ, պետք է սեփական ընտրողներին սպառնան նոր պատերազմով։ Ես համոզված եմ, որ այդ սպառնալիքը միայն հակառակ արդյունք է տալու, որ մարդիկ համախմբվելու են սեփական հայրենիքի, ազատության և արժանապատվության շուրջ, և իրենց քվեով նոր էջ են բացելու մեր երկրի պատմության մեջ։ Աստված զորավիգ մեր հայրենիքին, և իր ազատության համար պայքարող մեր տեսակին»։

Ավետիք Չալաբյան իշխանություններ ՀայաՔվե Հայաստան ՖԲ Գրառում

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին