f

Անկախ

«Մենք ոտքի ենք կանգնել, մեր երկիրն էլ պետք է ոտքի կանգնի»․ հերոս Շահեն Բաբայան


Համառորեն ապրելու և պայքարելու մասին է մեր պատմությունը։ Պատերազմում երկու ոտքը կորցրած Շահենը չի թուլացել, արագ վերականգնվել է, սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով՝ պատերազմից հետո երկրորդ կյանքում մի օր բազկամարտի աշխարհի չեմպիոն դառնալու երազանքով։ Երբ նայեք ձեր երկու ոտքին ու երկու ձեռքին և ձեզ անուժ ու անօգնական զգաք ապրելու և պայքարելու, ձեր կյանքը փոխելու, հայրենիքը փրկելու հարցում, կարդացեք Շահենի պատմությունը։ Ցավը նրան չի կոտրել, պատերազմից հետո նա ապրում է իր երկրորդ կյանքը՝ ոչ թե ուղղակի ապրելու, այլ մեզ բոլորիս օրինակ ծառայելու և ապրեցնելու համար։

Պատերազմում կորցրել է ոտքերը

Շահեն Բաբայանն Արարատի մարզի Եղեգնավան գյուղից է։ 2019 թվականի հունվարի 19-ին է զորակոչվել բանակ։ Ծառայել է Ջրականում։

2020 թվականի սեպտեմբերի 26-ին Շահենն ու նրա ծառայակից ընկերները Ջրականի կրակային դիրքերում էին։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շահենը հրետանու վրա էր՝ որպես վարորդ։ Երեք օր են մարտնչել Ջրականում․ թշնամու առաջխաղացումը կանխել հնարավոր չէր՝ իրենց զորքին թվով գերազանցելու և լավ զինված լինելու պատճառով։ Հրաման կար հետնահանջի։ Պատրաստ չէի՞ք պատերազմին՝ հարցրի ես նրան։

«Զորքը միշտ պատրաստ է պատերազմին»,- «Անկախի» հետ զրույցում հստակ պատասխանում է Շահենը։

Տղաները պահեստային կրակային դիրքեր են նահանջել, հետո Հադրութի շրջանի Բանաձոր գյուղ են տեղափոխվել, երկու օր մնացել են այնտեղ։

Հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ լույսը բացվելուն պես, թշնամին արդեն Հադրութ քաղաքում էր։ Տղաները մի կերպ են դուրս եկել շրջափակումից։ Մարտունու Շեխեր գյուղ են տեղափոխվել։ Քանի որ իրենց բոլոր հրանոթները թողել էին Հադրութում, երկու օր այդտեղ սպասել են նոր հրանոթներ բերելուն, որից հետո դիրքավորվել են արդեն Հերհեր գյուղում։

«Մարտերն այն խոսք չէին։ Հրամանատարական կազմից գոհ եմ։ Մեր դիվիզիոնից դասալիք չի եղել»,-անկեղծանում է Շահենը։

Շահենը կարծում է, որ եթե բոլոր դիրքերում  լավ հրամանատարներ լինեին, և ամեն ինչ ճիշտ կազմակերպված լիներ, մեր զորքը պարտություն չէր կրի։ Տղաները գնացել էին Հադրութը պաշտպանելու, երբ թշնամին արդեն գրավել էր այն։ Վերջին մարտերը մղել է Մարտունու շրջանի Սոս և Կոլխոզաշեն գյուղի տարածքում։ Շահենը Կոլխոզաշենից Սոս պետք է գնար՝ իրենց զորքին օգնության հասնելու։ Ճանապարհին արկն ընկել է իրենց մեքենայի հետնամասում։ Հրաշքով փրկվել է՝ ասում է նա։

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, տղաներին կապ են տվել, որ խրամատ մտնեն։ Շահենն այդ ընթացքում թաքստոց էր պատրաստում։ Մտածել է՝ մի քիչ էլ հող լցներ, ավել աշխատեր։ Այդ ժամանակ անօդաչու թռչող սարքն ընկել է նրա վրա։ Շահենը տեղում կորցրել է մեկ ոտքը։

«Մեկ վերջույթս նույն վայրկյանին կորցրել եմ, մյուսն ամպուտացրել են։ Բարեբախտաբար, շտապօգնության մեքենան մոտ հարյուր մետր հեռավորության վրա էր գտնվում։ Ինձ  արագ տեղափոխել են»,-ասում է նա։

Զինակից ընկերները կապել են ոտքը, որ արյունահոսություն չտար։ Շահենին Գիշի են տեղափոխել, որտեղ և հեռացրել են նրա մյուս ոտքը։ Հետո Միքայելյան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա ստացել է հետագա բուժօգնությունը։ Քսաներկու օր բուժօգնություն ստանալուց հետո նա հիվանդանոցից դուրս է գրվել:

Շահեն Բաբայանին պարգևատրել են «Արիություն» մեդալով։

Երկրորդ կյանք՝ պատերազմից հետո

Մինչև պրոթեզավորվելը Շահենը վերականգնողական փուլեր է անցել։ Արդեն հաջորդ տարվա փետրվարի 22-ին նա պրոթեզավորվեց «Ինտերորտո» գերմանական պրոթեզներով։ Անպայման նշեք այդ մասին՝ զրույցի ժամանակ խնդրեց նա։ Երկու ոտքը կորցրած երիտասարդը չէր չարացել կյանքից, չէր կորցրել ապրելու և պայքարելու հավատը, ավելին՝ իրեն կյանքի վերադարձրած մարդկանց երախտապարտ էր, հուսահատված չէր, չէր դժգոհում կյանքի անարդարությունից, ոգևորությամբ էր պատմում իր նպատակների մասին։ Պրոթեզավորվելուց հետո նա ծանոթացել է Սարգիս Ստեփանյանի հետ։ Վերջինիս խորհրդով երեք ամիս «Հայ հերոսների վերականգնողական կենտրոն» է այցելել։ Հետո Սարգիսն ասել է, որ նոր մարզասրահ պետք է բացեն, Շահենին էլ առաջարկել է միանալ իրենց։

«Երեք ամիս հետո փայտով էի քայլում, երկու ամիս « Զինվորի տուն» էի այցելում և վերականգնվում։ Սարգիսը ստուգեց ձեռքերս և ասաց, որ պետք է բազկամարտով զբաղվեմ։ Սկսեցի զբաղվել սպորտով՝ ոչ թե սիրողական, այլ՝ պրոֆեսիոնալ»,-ասում է նա։

Շահենի խոսքով՝ սպորտով զբաղվելը նաև առողջ ապրելակերպ է։ Սպորտի բնագավառում շատ նպատակներ ունի։ Եվրոպայի և աշխարհի առաջնության մրցաշարերին է մասնակցել։

«Աշխարհին պետք է ցույց տանք, որ հայ ազգը չի կոտրվել»,-ասում է նա։

2022  թվականին բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Շահենը ոսկե մեդալ է նվաճել։ Նույն թվականին Թուրքիայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ արժանանալով բրոնզե մեդալի։

«Այդ ժամանակ հիսունչորս երկրներ էին մասնակցում։ Միայն յոթ հակառակորդ ես ունեի»,-ասում է նա։

Այս տարի Մոլդովայում Շահենը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Նա սպորտին շատ ժամանակ է հատկացնում։ Շաբաթական երեք օր մարզասրահ է այցելում։ Ասում է՝ ինչպես Սարգիսն է օգնել իրենց, այնպես էլ իրենք պետք է իրենց փորձով օգնեն մյուսներին

«Նպատակ ունեմ դառնալ աշխարհի չեմպիոն»,- մեծ ոգևորությամբ ասում է նա։

Տղաներին այդտեղ միավորել է ոչ թե ընդհանուր ցավը, այլ ցավից վեր հառնելու աներեր կամքն ու ապրելու և հաղթելու անսահման տենչը։ Շահենն ասում է՝ իրենք մեկ բռունցք են կազմել, որ մի օր հաղթեն, աշխարհին ցույց տան հայի չկոտրվող և ուժեղ տեսակը, աշխարհում հպարտ բարձրացնեն Եռագույնը։

«Մենք վիրավորներով ոտքի ենք կանգնել, մեր երկիրն էլ պետք է ոտքի կանգնի։ Պետք է բռունցք կազմենք, մեր երկրի դրոշը բարձրացնենք աշխարհում»,- իր խոսքն է եզրափակում նա։

Հասմիկ Հակոբյան

 

Շահեն Բաբայան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին