ՆԱՏՕ-ն պատրաստվում է Եվրոպայում մոտ 300 հազար զինվորական տեղակայել բարձր պատրաստվածության աստիճանով՝ տարածաշրջանային պաշտպանության ամրապնդման ծրագրերի իրականացման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Այդ ծրագրերը ենթադրում են, որ ՆԱՏՕ-ն 300 հազար զինծառայողներ է տեղակայում պատրաստվածության բարձր աստիճանով, այդ թվում ՝ զգալի օդային եւ ծովային մարտական ուժեր»,-ասել է նա: