f

Անկախ

Ի՞նչ է նշանակում ՄԱԿ Միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը. մեկնաբանում է Արտակ Բեգլարյանը


Միջազգային հանրությունը (առաջին հերթին՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է համապարփակ եւ շտապ միջոցներ ձեռնարկի դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, հատկապես հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցումից հետո։

Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար, օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ Միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ըստ Հայաստանի դիմումի, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու մասին։

1. Դատարանը հաստատել է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան երթեւեկության ապահովման բոլոր միջոցները Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը եւ պարտավոր է կատարել այն։

2. Դատարանը համարել է, որ 2023թ. փետրվարի 22-ի որոշումը լրացման կարիք չունի։ Այլ խոսքով՝ ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական եւ տեխնիկական պահերի մանրամասների մեջ. ցանկացած պարագայում այդ որոշման մանրամասները կարելի կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օրից հրապարակվեն դրա պատճառները։

3. Ակնհայտ է, որ այդ որոշումը չի նշանակում ադրբեջանական անօրինական անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ եւ հակասական մեկնություն, քանի որ հաստատում է տեղաշարժի խախտման առկայությունը։ Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում տեղաշարժը (անցակետ, բանակ, բետոնե պատնեշ, ահաբեկիչ ակտիվիստներ)՝ դատարանը դրան հղում չի կատարում։

Միջազգային հանրությունը (առաջին հերթին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է ձեռնարկի համապարփակ եւ շտապ միոջցներ դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, մանավանդ հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցման պայմաններում»,- նշել է Բեգլարյանը։ 
 

Արտակ Բեգլարյան ՄԱԿ միջազգային դատարան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին