f

Անկախ

Տելեգրամյան ալիքի վարողը խոշոր գումարի դիմաց առաջարկել է պատրաստել և տրամադրել օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ․ ԱԱԾ բացահայտումը


ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Մասնավորապես՝ «ArmSecretShop» տելեգրամյան ալիքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ ալիքի վարողը 4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց առաջարկում է պատրաստել և տրամադրել 10 տարի ժամկետով ԱՄՆ մուտքի արտոնագիր՝ առանց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն այցելելու և հարցազրույցի մասնակցելու: Նույն տելեգրամյան ալիքում նշված է նաև, որ 11000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պատրաստում և տրամադրում են Իսպանիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիների անձնագրեր, միջազգային վարորդական իրավունքի վկայական և նույնականացման քարտ, իսկ 12000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ:

Պարզվել է, որ «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքի վարողը կանադական անձնագիր պատրաստելու համար որպես կանխավճար պահանջում է գումարի 50 տոկոսին համարժեք կրիպտոարժույթ, որից հետո պատվիրատուն տելեգրամյան ալիքին պետք է փոխանցի 3x4 չափի լուսանկար, հայկական անձնագրի լուսանկար, ինչպես նաև ձևաթղթի վրա կապույտ թանաքով դրոշմված մատնահետքերի լուսանկար:

Տելեգրամյան ալիքում նշված է, որ իրենք օգտատերերի հետ չեն հանդիպում, հեռախոսահամար չեն տրամադրում և աշխատում են միայն փոստային ծառայությունների միջոցով, իսկ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով, տելեգրամյան ալիքում հրապարակված են օտարազգի անձանց տվյալներով փաստաթղթերի նմուշներ, որոնք իբրև թե իրենց կատարած աշխատանքներն են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթղթերը պատրաստված են համացանցից ներբեռնված ֆայլերի միջոցով: Հատկանշական է, որ պաշտոնական եղանակով անձնագիր ստանալու համար պահանջվում է ներկայացնել 3.5x4.5 չափի լուսանկարներ, ինչը ակնհայտ վկայում է տելեգրամյան ալիքի վարողի կողմից կեղծ փաստաթղթերի պատրաստման և խաբեությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու մասին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքից, կան նաև «Diplomatic passport», «passport sale», «Passport, drivers license ID card for sale»  և «Паспорт России» ալիքներ ևս, որտեղ նույնպես տեղադրված են կեղծ անձնագրեր և այլ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություններ:

Վերոնշյալը, ինչպես նաև գործընթացի իրականացման գրեթե անվերահսկելի տիրույթը, փաստաթղթերի առաքման և ծառայությունների համար վճարման եղանակը հիմք են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ գործընթացի զեղծարար լինելու մասին, որն իր մեջ պարունակում է խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու խարդախ մեխանիզմ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, անօրինական գործարքներից, ինչպես նաև դրանց արդյունքում հնարավոր ֆինանսական կորուստներ կրելուց, իսկ հանցավոր սխեմայի արդյունքում արդեն իսկ տուժած քաղաքացիներին՝ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 1-91 հեռախոսահամարով:

ՀՀ ԱԱԾ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին