f

Անկախ

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է ապահովել լիարժեք ներառականության սկզբունքը. Փոխնախարար


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին կից ստեղծված` «Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաների կրթական իրավունքի իրացման» աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են նաև շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաները՝ իրենց ձայնը դարձնելով լսելի։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր ամփոփել հաստատություններում խնամվող երեխաների կրթական իրավունքի ոչ լիարժեք իրացման հետ կապված խնդիրները, որոնք առաջիկայում կայանալիք` երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում կներկայացվեն հանձնաժողովի անդամներին` դիտարկելով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների և որոշումների կայացման գործում անհրաժեշտ է ապահովել լիարժեք ներառականության սկզբունքը։

Այդ համատեքստում նա ընդգծել է միջգերատեսչական համագործակցության դերը՝ խնդիրների ճիշտ դասակարգման, ըստ առաջնահերթության լուծելու, կանոնակարգելու և նույն տեսլականն ունենալու գործում։

Աշխատանքային խմբի մասնակիցները ևս մեկ անգամ քննարկել են պրակտիկայում ի հայտ եկած դժվարություններն ու խնդիրները․ հասարակությունում ոչ լիարժեք ներառման ու պիտակավորման, տնային ուսուցման մեջ գտնվող երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացման, ֆիզիկական միջավայրի մատչելիության և հարմարեցման, առողջական խնդիրներ ունեցող երեխաների կրթական ծրագրերի հարմարեցման և այլն։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ իրենց առաջարկներն ու խնդիրներն են ներկայացրել նաև աշխատանքային խմբի նիստին մասնակցող երեխաները։

Հայաստան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Տաթևիկ Ստեփանյան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին