f

Անկախ

Հաջորդ շաբաթվանից Երևանի գետնացումներում 18 վերելակ կտեղադրվի, մեկը` «Փակ շուկայի» մոտի գետնանցումում


Հաջորդ շաբաթ Երևանի «Փակ շուկայի» գետնանցումում ու ևս 8–ում կմեկնարկեն վերելակների տեղադրման աշխատանքները: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։

Ներկայացնելով Երևանի 9 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ բարձրացող աստիճաններին վերելակներ տեղադրելու հանձնարարականը` Գրիգորյանը նշեց, որ մրցույթն արդեն կայացել է. «Հաջորդ շաբաթ «Փակ շուկայի» գետնանցումում վերելակների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն ։ Մեկ զույգ վերելակը կդնեն երկու օրում, և հերթով մենք այդ 18 վերելակները կտեղադրենք»,–ասաց նա։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ դա ամենակարևոր ծրագրերից մեկն է. «Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,–ասաց փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ հիմնովին վերանորոգված «Փակ շուկայի» գետնանցումը փետրվարի 16–ին հանձնվեց շահագործման, սակայն աղմուկ բարձրացավ, որ 21–րդ դարում վերանորոգված գետնանցումը թեքահարթակ չունի։

Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար գետնացումներում պետք է տեղադրվի և շահագործվի հատուկ վերելակ։

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին