Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը եւ առաջընթացը Եվրամիությանը Թուրքիայի միանալու հարցում միմյանց հետ կապված չեն։
«ԵՄ-ն ունի անդամակցության շատ հստակ գործընթաց, կա քայլերի որոշակի հավաքածու, որոնք թեկնածու երկիրը պետք է կատարի, այդ գործընթացները (ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը) իրար հետ շաղկապվել չեն կարող»,- ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան մտնի Եվրամիություն։