f

Անկախ

Պետք չէ կրակի վրա յուղ լցնել. Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զենք մատակարարելու որոշումը


Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել հումանիտար խնդիրների։ Նա կոչ է արել «զգույշ լինել» նման զինամթերք Ուկրաինա տեղափոխելու որոշման հարցում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Շատ երկրներ դեմ են արտահայտվել, կասետային զինամթերքի անպատասխանատու մատակարարումները հեշտությամբ կարող են հանգեցնել հումանիտար խնդիրների: Հումանիտար և ռազմական անվտանգության հարցերը պետք է լուծվեն հավասարակշռված ձևով, իսկ կասետային զինամթերքի մատակարարմանը պետք է վերաբերվել զսպվածությամբ և զգուշությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Մաո Նինը:

«Համապատասխան կողմերը չպետք է կրակի վրա յուղ լցնեն, չսրեն հակասությունները, որոնք կհանգեցնեն ուկրաինական ճգնաժամի սրմանը»,- հավելել է նա։

ԱՄՆ-ն հուլիսի 7-ին հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու որոշման մասին։ Դրանց օգտագործումն արգելված է միջազգային կոնվենցիայով, որը վավերացրել է 123 երկիր, որոնց թվում չեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան, Չինաստանը և Իսրայելը։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի կողմից տրամադրվելիք կասետային զինամթերքը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում կամ բնակեցված տարածքներում։ 

Սալիվանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ մի շարք դեմոկրատ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին կասետային զինամթերք մատակարարելու որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս:

Աշխարհում Չինաստան ԱՄՆ Ուկրաինա

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին