f

Անկախ

Բաքվի նախաձեռնությունը ֆրանսիական գաղութատիրության դեմ. Ալիևը գրոհում է Փարիզի վրա. EA Daily


Վերջերս Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք նախկինում բնորոշվում էին որպես գործընկերային, ակնհայտ վատացել են: Ավելին, ցայտուն է  երկու երկրների հարաբերությունների հետագա հետընթացի միտումը՝ ըստ էության նրանց դարձնելով հակառակորդներ:

 Ֆրանսիայի անկարգությունների խորապատկերում հուլիսի 5-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ ճառով Չմիանալու շարժման համակարգող բյուրոյի հանդիպման ժամանակ: Այդ ելույթն ուշագրավ էր ժամանակակից Ֆրանսիայի քննադատությամբ: Ալիևը ելույթը սկսեց լուրջ մեղադրանքով.

«Ադրբեջանը շատ անհանգստացած է նեոգաղութատիրության հարաճուն միտումից: Չմիանալու շարժումը, ստեղծված ապագաղութացման գործընթացի արդյունքում, պետք է վճռականորեն պայքարի անցյալի այդ խայտառակ ժառանգության դեմ և նպաստի դրա լիակատար վերացմանը:

Այն երկրներից մեկը, որը դեռևս շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը, Ֆրանսիան է: Ֆրանսիայի կառավարումը Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող տարածքներում Ֆրանսիայի գաղութարար կայսրության նողկալի մնացուկներն են: Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտտա կղզու վրա, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի ժողովրդի և ուրիշ ֆրանսիական անդրծովյան համայնքների ու տարածքների ժողովուրդների  իրավունքները: Ես ողջունում եմ ֆրանսիական անդրծովյան համայնքների ու տարածքների հարգելի ներկայացուցիչներին, որոնք իրենց զուգահեռ միջոցառումները կանցկացնեն Բաքվի նախարարների նիստի հարթակներում, որպեսզի նրանց արդար գործը և ազատության ձգտումը լսելի լինեն միջազգային հանրություններին»:

Նեոգաղութատիրությունը շատ լուրջ մեղադրանք է: Ըստ այդմ՝ Ադրբեջանը առնվազն խոսքով ուզում է, որ Ֆրանսիան տարածքային կորուստներ կրի Եվրոպայի սահմաններից դուրս:

Սակայն այնուհետև Ադրբեջանի նախագահը էլ ավելի խիստ մեղադրանքներ է հնչեցնում Հինգերորդ հանրապետության հասցեին.

«Գրեթե 1,5 միլիոն ալժիրցի է սպանվել ցեղասպանության ժամանակ ֆրանսիական կառավարման օրոք: Ալժիրցի ազատության մարտիկների գանգերը մինչ օրս պահպանվում են փարիզյան թանգարանում որպես ռազմավար: Դա ցինիկ է և նողկալի: Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից Ալիժիրին փոխանցել նրա հերոսների աճյունները»:

Չխորանալով անցյալի մեջ՝ նշենք, որ Ալժիրում այժմ շատ ուժեղ հակաֆրանսիական տրամադրություններ են: Ալժիրցիներն այնքան թունդ են ատում նախկին մետրոպոլիային, որ պատրաստ են համագործակցել ցանկացած երկրի հետ, բացի Ֆրանսիայից: Դրանից հաճույքով օգտվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի և Ալժիրի հարաբերությունների դրական շարժընթաց գոյություն ունի:

Ալիևը որոշեց էլ ավելի զարգացնել իր դատողությունները նեոգաղութատիրության մասին.

«Ֆրանսիան, կեղծավորաբար իրեն ներկայացնելով որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, նախկինի պես միջամտում է ուրիշ երկրների ներքին գործերին: Մալիից և Բուրկինա Ֆասոյից վերջերս ֆրանսիական զորքերի դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Աֆրիկայում Ֆրանսիայի զայրացնող նեոգաղութատիրական քաղաքականությունը դատապարտված է ձախողման: Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն արատավոր գործելակերպը պարտադրել Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ պաշտպանելով հայկական անջատողականությունը Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում և օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, օտարերկրյա ռազմական ներկայությունը և օրիենտալիզմի գաղութատիրական քաղաքականությունը»:

Մեր կողմից  նշենք, որ ֆրանսիական ազդեցության նվազեցումը Մալիում ու Բուրկինա Ֆասոյում տեղի է ունեցել Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ  (տե՛ս Получив «оплеухи» в Африке, Франция огрызается в Европе). Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը Հարավային Կովկասում Ֆրանսիայի քաղաքականության մասին, ապա ամեն ինչ շատ ավելի բարդ է:

Ֆրանսիան եղել է  Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Ֆրանսիայում պատմականորեն մեծաթիվ հայկական սփյուռք է ապրում, որ ձևավորվել է, ի դեպ, մի այլ ցեղասպանության հետևանքով, որի մասին Իլհամ Ալիևը նախընտրում է չմտածել, որը ֆրանսիական վերնախավի որոշակի հատվածի և հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ նրա դիրքորոշման վրա ազդեցություն է ունեցելԸնդ որում, Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների լուրջ անկումը սկսվել է դեռ 2020 թ. ամռանը, երկրորդ ղարաբաղյան պատերազմից դեռ քիչ առաջ: 44-օրյա պատերազմից հետո Փարիզի և Բաքվի հարաբերությունները էլ ավելի լարվեցին:

Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ղարաբաղի շուրջ առաջացած քաղաքական գործընթացում Ֆրանսիան այլևս հրաժարվեց չեզոքություն պահելուց և սկսեց ցուցադրաբար թեքվել Հայաստանի կողմը: Դրա ապոթեոզը դարձան Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու բանաձևերը՝ ընդունված 2022 թ., որոնք կոչ էին անում  ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ:

Պաշտոնական Բաքվի համար այդ քայլերն անախորժ էին, քանի որ Ադրբեջանում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ հայտարարություն ու մեկնաբանություն ընկալվում է որպես միջամտություն անդրկովկասյան երկրի ներքին գործերին և նրա տարածքային ամբողջականության խախտում: Ադրբեջանում պակաս ջղագրգռություն չառաջացրեց նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այցը Ֆրանսիա 2022 թ. դեկտեմբերի սկզբին, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգներով գործող մարդու հեղինակություն ունի:

Ընդ որում, հարկ է նշել, որ Ֆրանսիայի նախաձեռնած այդ բոլոր քայլերը փուչիկ դուրս եկան: Բաքվում շատ լավ գիտեին, որ Ֆրանսիան իրավաբանորեն չի վիճարկի Ադրբեջանի ինքնիշխանությունը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մնացած տարածքի վրա: Ճիշտն ասած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մտադրության չգոյության մասին հայտարարեց հենց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը 2023 թ. հունվարին Հայաստան կատարած այցի ժամանակ (տե՛ս Франция преподала урок армянским евроатлантистам):

Ուրեմն ինչո՞ւ էին Ֆրանսիայում ընդունվել երկու բանաձևերը և արվել այլևայլ հայտարարություններ, որոնք հիացմունք էին առաջացնում Հայաստանում: Բացառապես մի բանի համար, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվեր Հայաստանից, որտեղ, չգիտես ինչու, համարում են, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հանուն Մեծ Հայքի կռվելու են ՆԱՏՕ-ի մեջ մտնող Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի դեմ: Իսկ իրականում, քանի դեռ ամերիկացիներն ու բրիտանացիներն իրենց գործողություններով քաոս են ստեղծում տարածաշրջանում և առավելագույնս ուժեղացնում են Ադրբեջանին, ֆրանսիացիները «Հայաստանի բարեկամի» հռետորական դերն են կատարում՝ ջանալով ստվերել ու հեղինակազրկել հայերի աչքում Ռուսաստանին:

Փաստորեն Ֆրանսիայի «օգնությունը» մաս ունի ներկայումս ստեղծված տարօրինակ իրավիճակի առաջացման հարցում: Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ (ԱՄՆ-ն առհասարակ երկարացրել է Բաքվին զայրացնող 907-րդ փոփոխության արգելքի ժամկետը) և համագործակցում է Ռուսաստանի հետ: Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանն էլ վանում է իրենից Ռուսաստանին և մոտենում է Արևմուտքին, որը չի պատրաստվում հրաժարվել ադրբեջանական էներգոռեսուրսներից և ամեն տեսակ միջանցքներ քաշելու շնորհիվ Միջին Ասիայի պաշարներին հասնելու նպատակից: Ի լրումն՝ այժմ  հակամարտության կարգավորման Հայաստանի և Ադրբեջանի բոլոր շատ թե քիչ լուրջ  բանակցությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, ոչ թե Ռուսաստանում: Այս խորապատկերում Ֆրանսիայի՝ Ղարաբաղի վերաբերյալ նախորդ գործողություններն ու հայտարարությունները Ադրբեջանին տհաճ թյուրիմացություն են թվում, որը անհապաղ չեզոքացում է պահանջում:

Ահա ինչու Ալիևը, առանց ամաչելու, խփում է Ֆրանսիայի ցավոտ տեղերին: Եվ պետք է ասել, որ ճիշտ է անում: Ֆրանսիայի հասցեին Ալիևի մեղադրանքի բուն էությունը ճշմարիտ է.

«XX դարի երկրորդ կեսի ողջ ընթացքում Ֆրանսիան մի քանի միջուկային զենքի փորձարկում է անցկացրել Ալժիրում և իր անդրծովյան տարածքներում՝ Խաղաղ օվկիանոսում՝ Ֆրանսիական Պոլինեզիայում, հարուցելով, ըստ այդմ, շրջակա միջավայրի համընդհանուր վատթարացում և տեղի բնակչության լուրջ առողջական խնդիրներ: Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութատիրական անցյալի և արյունահեղ գաղութատիրական հանցագործությունների համար, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ վայրերում ցեղասպանության գործողությունների համար Չմիանալու շարժման անդամ պետությունների դեմ: Մի քանի օր առաջ Նիդեռլանդների թագավորը պաշտոնապես ներողություն խնդրեց իր երկրի գաղութատիրական անցյալի և ստրակավաճառության մասնակից լինելու համար: Մենք կոչ ենք անում  նրա ֆրանսիացի գործընկերոջը նույնն անել: Լավ է ուշ, քան երբեք: Ներողություն խնդրելը միլիոնավոր մարդկանցից, որոնց նրա նախորդները գաղութացրել են, օգտագործել են որպես ստրուկներ, սպանել են, տանջել ու նվաստացրել, կարող է ոչ միայն Ֆրանսիայի պատմական մեղքի ընդունումը լինել, այլև կօգնի նրան հաղթահարելու խոր քաղաքական, սոցիալական և հումանիտար ճգնաժամը, որում նա հայտնվել է ալժիրցի պատանու դաժան սպանության պատճառով»:

Մի խոսքով, ինչպես երևում է, Ֆրանսիան Ադրբեջանի համար վաղուց ի վեր բարեկամ երկիր չէ: Հուլիսի 6-ին Բաքվում կլոր սեղան է տեղի ունեցել, որին մասնակցել են Մարտինիկի, Գվիանայի, Նոր Կալեդոնիայի, Ֆրանսիական Պոլինեզիայի, Ոուլլիս և Ֆուտունայի, Սողոմոնյան կղզիների ներկայացուցիչները: Այդ միջոցառման ընթացքում մասնակիցները պայմանավորվել են ստեղծել Բաքվի նախաձեռնող խումբ ֆրանսիական գաղութատիրության դեմ և հռչակագիր են ընդունել:

Մի խոսքով, Ալիևի խոսքից հետո արժի, որ Մակրոնն  անհանգստանա նաև Ֆրանսիայի եվրոպական տարածքների համար.

«Ֆրանսիան նույնիսկ արգելում է կորսիկական լեզուն և չի ընդունում էթնիկ փոքրամասնությունների հայեցակարգը՝ միաժամանակ փորձելով ներակայանալ իբրև հայկական փոքրամասնության պաշտպան Ադրբեջանում: Դա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն և երկակի ստանդարտ»:

Ի՞նչ կա որ, ունենալով դաշնակից Մեծ Բրիտանիային ու Թուրքիային, Ադրբեջանը կարող է սպառնալ Ֆրանսիային, որը ոչինչ չի կարող անել անդրկովկասյան այդ երկրի դեմ: Իզուր չէ, որ Ադրբեջանը նպատակաուղղված հարաբերություններ է ստեղծում Ֆրանկոֆոնիայի երկրների հետ, որպեսզի այդպիսով զրկի Փարիզին իր դաշնակիցների պաշտպանությունից:

Ընդ որում, այժմ հասունացել է այն պահը, երբ պաշտոնական Բաքուն կարող է չվախենալ որևէ պատժամիջոցից: Ընդհակառակը, ոչ միայն Արևմուտքն ու Ռուսաստանը, այլև Իրանը, որի հետ հարաբերությունները վերջին ամիսներին հասել էին առճակատման սահմանին, ցանկանում է տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով, որպեսզի համագործակցություն ծավալի տնտեսական և տրանսպորտային ոլորտներում: Դրա օրինակն են Ալիևի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի բանակցությունները Բաքվում հուլիսի 5-ին: Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի համար հենց Ադրբեջանի տնտեսական արժեքն է թույլ տալիս Ալիևին նպատակաուղղված գնալ  նախանշված նպատակին՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մնացորդների ընդգրկմանը Ադրբեջանի կազմում: Հայաստանի ներկայիս ղեկավարությունն էլ հաճույքով զիջումների է գնում Ադրբեջանին Ղարաբաղի հարցում: Իսկ Փարիզն այստեղ ոչ մի բանի չի խանգարում:

Ֆրանսիան՝ կորցնելով ազդեցությունը Աֆրիկայում, ոչինչ չի կարող առաջարկել Անդրկովկասին, բացի Ռուսաստանի «դուրսմղումից» տարածաշրջանից, ավելի ճիշտ՝ Հայաստանից: Տվյալ իրավիճակում Ալիևը հաջող ժամանակ է ընտրել հակաֆրանսիական արշավի համար, քանի որ Ռուսաստանը և Իրանը նույնպես դեմ չեն Ֆրանսիայի ազդեցության նվազմանը Անդրկովկասում: Չմոռանանք, որ Ռուսաստանի և Իրանի համար Ֆրանսիան նույնպես ոչ բարեկամ երկիր է:

Պյոտր Մակեդոնցև 

Աղբյուրը՝ EA Daily

Աշխարհում Տարածաշրջան Եվրոպա Ֆրանսիա Ադրբեջան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին