f

Անկախ

Կստեղծվի ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ. Փաստաբանները գոհ են ՆԳ նախարարի հետ հանդիպումից


Փաստաբանները, որոնք այսօր՝ հուլիսի 11-ին, բողոքի երթ են իրականացրել դեպի ՀՀ ներքին գործերի նախարարություն եւ հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ոստիկանության պետ Արամ Հարությունյանի հետ, գոհ են հանդիպման արդյունքներից։ Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը, ով ներկա է եղել հանդիպմանը։

Նրա խոսքով, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդիպմանը ներկայացրել է բոլոր խնդիրները, երկուստեք այդ խնդիրների շուրջ եղել է վերլուծություն։

«Այդ ընթացքում նաև քննարկվեց համատեղ հայտարարության հարց։ Որոշվեց, որ ՆԳՆ հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, որով ստեղծվում է ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ  դեպքերում օպերատիվ արձագանք կտա։  Այսինքն, փաստաբաններն արագ կզանգարահեն այդ հանձնախումբ, որը կազմված կլինի երեք ոստիկանից ու երեք փաստաբանից»,- մանրամասնեց Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի  բաժնում տեղի ունեցած  դեպքով, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ, ծառայողական քննությունն ընթացքի մեջ է, հավաստիացրել են, որ մեղավորները  օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն։

«Ասացին, որ այսուհետ փաստաբանների հետ կապված նման դեպքերը չեն լինի, ամեն ինչ կանեն, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, տարբեր հավաստիացումներ եղան»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ գոհ են հանդիպման արդյունքներից, քանի որ արդեն կա հստակ հավաստիացումներ, հստակ ափսոսանք նման դեպքերի հետ կապված. «Մեզ հավաստիացնում էին, որ իրենց սկզբից զեկուցել են, որ նման դեպք տեղի չի ունեցել, դա էր սկզբնական իրենց անտարբերության, դանդաղ շարժվելու պատճառը»։

Միաժամանակ Զոհրաբյանն ասաց, որ մինչ այժմ իրենց ներկայացրած պահանջները ուժ մեջ են մնում։ Այսօր երեկոյան տեղի կունենա փաստաբանների ակումբի նիստ, որի ընթացքում կքննարկվի հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել, նրանք երթով շարժվել են ՆԳՆ՝ «փաստաբանության թշնամի» հավաստագիր հանձնելու ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին այն պատճառով, որ  վերջին  շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ և այդ դեպքերը պատշաճ գնահատականի չեն արժանանում ոստիկանական համակարգի կողմից։

փաստաբաններ ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին