f

Անկախ

Պատերազմն ադրբեջանցի զինվորների աչքերով․ մաս 1


Բարձունքը, որ պետք է գրավեինք, Մարտակերտ-Թարթառ ճանապարհը փակող իսկական կողպեք էր։ Մի քանի անհաջող փորձերից հետո մեզնից ոչ ոք արդեն չէր հավատում, որ այդ անմատչելի բերդը գրավել ընդհանրապես հնարավոր է։ Հայերի պաշտպանությունը շատ ամուր էր․ բետոնե բունկերում տեղակայված կրակակետից նրանք թույլ չէին տալիս մեզ ու տեխնիկային մոտենալ։ Անգամ անօդաչուների հարվածներից հետո իրավիճակը մեզ համար մնում էր անհուսալի։ Հենակետի հետևի գյուղում հայերը առնվազն 3-4 հրետանային մարտկոց ունեին, որտեղից մեր տանկերն ու հետևակի մեքենաները խոցվում էին հենց գրոհի մեկնարկին։ Միակ հույսներս մնացել էր ՏՈՍ-ը։ Սարսափելի, վայրենի զենք է, աղոթում էինք, որ կրակային դիրք դուրս բերելիս չխփեն։ Երբ ՏՈՍ-ն ու հրետանին սկսեցին բառի ուղիղ իմաստով վարել հայկական բարձունքը մեր հետախուզական երկու ջոկատներ՝ մոտ 40 հոգի, առաջ շարժվեցին։ Ծուխը ցրվելուն պես բարձունքի վրա գտնվող հենակետից նորից սկսեցին կրակել։ Ասել, որ հայերն աննկարագրելի դիմադրություն էին ցույց տալիս, նշանակում է ոչինչ չասել։ Օգնության շտապող ավտոշարասյուն երևաց, մեր անօդաչուների և հրետանու հարվածից հետո, մեքենաներից զինվորներ դուրս թափվեցին ու սկսեցին վազել։ Հայերի փախուստի տեսարանը մեր զինվորներին ոգևորեց գրոհի։ Տարածությունը մեր միջև շատ մոտ էր, ու երբ մնացել էր ընդամենը 15-20 մետր, հայերը շրջվեցին ու, պառկելով գետնին, սկսեցին կրակել։ Գրոհը դադարեց։ Մերոնք սկսեցին իրենց խփել մինոմյոտներով, իրենք մեզ։ Մեր բախտից էր երևի, որ եղանակն ամպամած էր, ու մութը ավելի շուտ վրա հասավ։ Լուսանալուն պես հրետանային ռմբակոծությունը վերսկսվեց, արկերի անձրև էր իսկական, կրակում էին տարբեր տրամաչափի բոլոր տեսակի հրետանային միջոցներից։ Ներքևում գտնվող մեր ուժերը չէին կարողանում օգնության հասնել, մենք էլ չէինք կարողանում տեղից շարժվել։ Մեր միակ առավելությունը այն էր, անօդաչուներից փոխանցվող լուսանկարներից տեսնում էինք թշնամու տեղակայումը և զորաշարժը, ինչի արդյունքում մեզ հաջողվում էր թույլ չտալ հայերի օգնական ուժերին մոտենալ բարձունքին։

Միայն հոկտեմբերի 15-ին երեկոյան յոթին կարողացանք հաղթահարել նրանց դիմադրությունը։ Երբ մտանք բունկեր, մեր ու իրենց զինվորների դիակներ էին՝ կարծես գրկախառնված, ակնհայտ էր, որ դաժան ձեռնամարտ է եղել, կենդանի ոչ մեկ չկար, բացի մեկ վիրավորից։ Այդ մարտում մեր 40 հոգանոց երկու ջոկատներից զոհվեցին 10, վիրավորվեցին 39 մարդ։ Ամբողջ մարտի ընթացքում մեր մոբից ոչ մեկ կռվի մեջ չմտավ, եղան նաև փախչողներ ու թաքնվողներ։ Հաջիևի ջոկատի Բաքվից զորակոչված 15-20 տղաները ցած էին նետել զենքերը, թաքնվել, որ որ մարտի մեջ չմտնեն։

Հոկտեմբերի 15-16-ի ծանրագույն մարտերում մենք 57 զոհ ենք տվել Լևոնարխի տարածքում գտնվող այս մեկ բարձունքի հայկական հենակետը գրավելիս։ Պատերազմի ավարտից հետո մարդիկ սոցիալական ցանցերում մինչև հիմա քննարկում են, թե ինչու հյուսիսային ուղղությունում կարողացանք ազատագրել հողերի մեր ընդամենը 7 տոկոսը՝ չնկատելով, որ հարձակման հիմնական հարավային թևում էլ, որտեղ կնետրոնացված էին մեր հիմնական ուժերը, մինչև Շուշին վերցնելն ու զինադադարի կնքումը, ազատագրված էին 20 տոկսից քիչ ավելին։ Պատերազմի վերջում մեր ջոկատը կռվում էր Ջաբրայիլում, որտեղ նոյեմբերի 6-ի դրությամբ 18 գյուղ դեռ ազատագրված չէր։ Պաշտպանության նախարարության զեկույցներով, հարգարժան նախագահի ելույթներով ու հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով քարոզչությամբ պատերազմն ամենևին այն պատերազմը չէ, որով անցնում է զինվորը։ Իսկ զինվորն անցնում է դժոխքով։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Ադրբեջան Հայաստան Արցախ խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին