f

Անկախ

Միջազգային հանրությունը փորձում է Ադրբեջանի պատերազմական լուծումն արդարացնել. Արցախցիների ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ


Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր՝ հուլիսի 11-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը ԱՄՆ դեսպանտան ներկայացուցչին ներկայացնելով իրենց պահանջները՝ նշեց. «Դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանմում Ղարաբաղի բնակչությունը ճնշվում էր երեք բռնի ուժի կողմից՝ հայ կոմունիստերի, որոնք անվերապահ ենթարկվում էին Մոսկվային, Ադրբեջանի տեռորիստական հանրապետության եւ նրանց բոլորի վերեւում կանգնած էր խորհրդային բռնապետությունը: Մեր ազատ ապրելու ցանկությանը խորհրդային  բռնապետությունը պատասխանեց Սուգայիթի, Գանձակի, Բաքվի ջարդերով:

Այսօր միջազգային հանրությունը հայտարարելով, որ պատերազմական լուծում չի լինելու, փորձում է Ադրբեջանի պատերազմական լուծումն արդարացնել: Օրինակ, ինչու ամերիկյան 907-րդ հոդվածը չի գործում մեր պարագայում, ինչու է ամեն անգամ դա շրջանցելով ԱՄՆ կառավարությունը զենք տալիս Ադրբեջանին: Մենք հարցի լուծումը տեսնում ենք միայն ազգերի ինքնորոշման մեջ եւ մեծ հույս ունեինք ԱՄՆ-ի վրա, քանի որ ԱՄՆ-ն հայտարարել է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման դրոշակակիր: Մեր հույսը դարձյալ ԱՄՆ-ն էր: Մենք մի քանի օր առաջ մոտ 10 ՀԿ-ներով նամակ ենք գրել՝ հանդիպելու համար եւ սպասում ենք դրա պատասխանին: Մենք շատ ենք ցանկանում դեսպանի հետ հանդիպել եւ բացատրել այն իրավիճակը, որում հայտնվել ենք, եւ պարզաբանումներ ստանալ մեր ապագայի հետ կապված»:

Իր հերթին «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգրիտա Քարամյանն ասաց. «Մեզ համար մի քիչ զարմանալի էր ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, թե արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե դա ասեր Ռուսաստանը, մեզ համար հասկանալի կլիներ, որովհետեւ ՌԴ-ն Թուրքիայի եւ Ադրբեջանի պես տոտալիտար եւ ֆաշիստական երկիր է, եւ միշտ մենք հույս ենք ունեցել, որ ԱՄՆ-ն այլ կերպ կնայի մեր հակամարտությանը: Մեզ համար զարմանալի է, որ ԱՄՆ կոնգրեսում հայտարարում են, որ Ալիեւը Սադամ Հուսեյն է, ԱՄՆ կառառավարությունը տեսնում է, որ 120 հազար մարդ պատանդառված են Արցախում, ինչը որակվում է որպես տեռորիզմ, տարակուսելի է, որ Ալիեւը եւ Բայրամովը հայտարարում են, որ ինչ որոշումներ էլ կայացվեն, մենք մեր քաղաքականությունն ենք իրականացնելու, եւ ամենատարակուսելին այն է, որ ԱՄՆ ներկայացուցիչը գտնում է, որ ազատատենչ Արցախի ժողովուրդը, որ 35 տարի առաջ իր ինքնորոշումն է հռչակել, քիչ է, որ տեռորիստ Ալիեւին ընդունում են որպես նախագահ, դեռ մի բան էլ գտնում են, որ Ալիեւը կարող է ապահովել մեր անվտանգությունն ու իրավունքները: Այն դեպքում, երբ Ալիեւը արհամարհում է միջազգային դատարանի երկու որոշումները; Ալիեւը չի թողնում, որ միջազգային կազմակերպությունները մուտք գործեն Արցախ, եւ նրանք չեն կարողանում անգամ արցախահայությանը սնունդ հասցնել»:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարեց, որ ճիշտ կլինի հանդիպում կազմակերպել, որի ժամանակ ՀԿ-ների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց հուզող խնդիրները: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դա կլինի հինգշաբթի:

Պայմանավորվելուց հետո Մարգարիտա Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Առաջին հերթին պետք է տեղից շարժվեն Արցախի եւ Հայաստանի իշխանությունները. Մենք չենք կարող ուրիշներից բան պահանջել, եթե ինքներս ոչինչ չենք անում բլոկադան վերացնելու համար:

Ադրբեջանը չի գնում բանակցությունների, այլ պարտադրում է, որ արցախիցները պետք է ապրեն իր տիրապետության տակ, դառնան իր երկրի քաղաքացիները:

Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի պես կպնդի, որ ազատատենչ արցախիցները պետք է ապրեն տոտալիտար ու ֆաշիստական Ադրբեջանի տիրապետության տակ: Մենք պետք է հասկանանք, թե որտեղից է այդ հայտարարությունը եկել:

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում հումանիտար խնդիր չէ, քաղաքական խնդիր է, եւ մինչեւ մենք չպնդենք, որ մեր ինքնորոշման իրավունքն է դրված այս ամենի հիմքում, ոչինչ չի ստացվի»:

տեղահանված արցախցիներ Բողոքի ակցիա Հայաստան ԱՄՆ դեսպանատուն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին