Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ԿԳՄՍ-ն հայտարարել է մրցույթ:
NEWS.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դիմել 6 անձ՝ 3 կին, 3 տղամարդ։
«Թեստավորման փուլը տեղի կունենա օգոստոսի 4-ին: Մասնակիցները պետք է լրացնեն հարցաշար։ Հաջորդ փուլ կանցնեն այն մասնակիցները, որոնք ճիշտ կպատասխանեն հարցերից 90 տոկոսին։ Օգոստոսի 8-ին էլ կկայանա հարցազրույցի փուլը: Կազմված հանձնաժողովն ուսումնասիրում է զարգացման ծրագրերը, այնուհետեւ հարցազրույցի փուլի ժամանակ տրվում են 4 բաժիններից հարցեր»,- նշեցին նախարարությունից:
Դրանից հետո հանձնաժողովի անդամները քվերակում են նախընտրելի մասնակցի օգտին։ 65 տոկոսից ավելի ձայն են հավաքածները հաղթում են։ Եթե լինում են հավասար ձայներ ստացած մասնակիցներ, հանձնաժողովի անդամները նորից են քվեարկում։ Առավելագույն ձայներ ստացած մասնակիցը ճանաչվում է հաղթող, ներկայացվում նախարարին, նրա հետ կնքվում է 5 տարվա պայմանագիր։