f

Անկախ

Գերմանիան ԵՄ-ի հետ ձգտում է աջակցել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Բունդեսթագի պատգամավոր


Հայ-գերմանական գիտահետազոտական համագործակցությունն ունի ավելի քան երեսուն տարվա պատմություն, իսկ վերջին տասը տարիներին Գերմանիայի գիտության և գիտահետազոտության նախարարությունը Հայաստանի գիտության կոմիտեի հետ հարաբերություններն ավելի է խորացրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության գիտության և գիտահետազոտության նախարարության պետքարտուղար, Բունդեսթագի պատգամավոր Յենս Բրանդենբուրգը, ով Հայաստան է ժամանել Գերմանիայի խոշորագույն գիտահետազոտական ընկերության ներկայացուցիչ Հայդե Առենսի հետ։

«Այցի ընթացքում հանդիպել ենք Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ու քննարկել գիտահետազոտության բնագավառում արդեն իսկ առկա համագործակցությանն առնչվող խնդիրները, դիտարկել ենք փոխգործակցության հետագա հնարավորությունները։ Հանդիպել ենք նաև հայաստանյան ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ և անմիջականորեն տեղեկացել տեղի բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության մասին՝ կանխորոշելով համագործակցության կարևոր եզրերը, որոնք ապագայում կարող են միավորել կողմերին»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը։

Նրա փոխանցմամբ՝ պակաս կարևոր չէր հանդիպումը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող հինգ ծրագրերի ընթացիկ աշխատանքները՝ հայ և գերմանացի գիտնականների մասնակցությամբ։ Գերմանական կողմին բավականաչափ հետաքրքրել է Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի նախագիծը։

«Այցելել ենք նաև ԹՈՒՄՈ կենտրոն։ Գերմանիայում վերջին տարիներին բացվել են նմանատիպ մի շարք կենտրոններ, մի քանիսն էլ տակավին բացման գործընթացի մեջ են։ Մեզ համար շատ կարևոր էր ԹՈՒՄՈ-ն տեսնել իր բնօրինակով, իր հայրենի երկրում։ Ծանոթացանք բազմաթիվ ոգևորված աշակերտների հետ, որոնք առօրյայի երկրորդ մասն անցկացնում են այդ հետաքրքիր կենտրոնում»,- ասաց Բրանդենբուրգը։

Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի տեղեկացմամբ՝ այսօր կայանալու է նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի հետ հանդիպումը, քննարկվելու է նաև Սևանա լճին առնչվող ծրագիրը, որի շրջանակում գերմանական պատվիրակությունը կայցելի Սևան։ Լճին առնչվող գիտահետազոտական ծրագրով ուսումնասիրվելու է Սևանի ջրի որակը, կառավարման ավելի արդյունավետ տարբերակներ են առաջարկվելու հայ գիտնական գործընկերներին։ Անշուշտ դա ենթադրում է փորձի փոխանակում, տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն՝ ուղղված Սևանի ջրային պաշարների պահպանմանը, արդյունավետ ու խնայողաբար օգտագործմանը։ Մասնագիտական ծրագիրը հնարավորություն կընձեռի անմիջականորեն ծանոթանալու հայկական լանդշաֆտին«Կան համագործակցության բազմաթիվ ձևաչափեր։ Առաջին հերթին կարևորվում են վերազգային, գլոբալ ծրագրերը, որոնց Հայաստանը նույնպես մասնակցում է։ Կան նաև առանձին հայ-գերմանական պետական ծրագրեր, ինչպես նաև կոնկրետ ընկերությունների ու կազմակերպությունների միջև իրականացվող նախագծեր։

Մենք ջանում ենք, որպեսզի փոխշփումներն իսկապես լինեն արդյունավետ, կազմակերպվեն փոխադարձ այցեր, որոնց արդյունքում ի հայտ են գալիս ինստիտուցիոնալ համագործակցության նախադրյալներ։ «Արևելյան գործընկերեության» ծրագրի շրջանակում հաստատվել է համատեղ ծրագրերի մեծ շրջանակ՝ հիմնված նոր հայտերի վրա։ Հարցերի շրջանակը նույնպեես ընդգրկուն է՝ սկսած բազմազանությանն առնչվող հարցերից, վերջացրած կլիմայական փոփոխություններին վերաբերող խնդիրներով»,-տեղեկացրեց Բրանդենբուրգը։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը գիտակցում է աշխարհաքաղաքական այն ծանր վիճակը, որը ստեղծվել է Հարավային Կովկասում, հետևաբար Գերմանիան Եվրամիության հետ ձգտում է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ճանաչելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պատգամավորի հավաստմամբ՝ գերմանական կողմը հետայսու ևս մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի և տեղի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վրա։

Արցախի շրջափակում Գերմանիայի Բունդեսթագ Հայաստան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին