f

Անկախ

Բնակչության համաշխարհային օրը Ջիլ գյուղում՝ կարևորելով հավասար մասնակցությունը հանուն համայնքի զարգացման


Ջիլ գյուղ, Գեղարքունիք – «Լսելի դարձնելով կանանց և աղջիկների ձայնը՝ բացահայտել աշխարհի ընձեռած անսահման հնարավորությունները» կարգախոսով՝ 2023 թվականի հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնում նշվեց Բնակչության համաշխարհային օրը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ (ՄԱԲՀ) Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպած միջոցառումն ընդգծեց համայնքի զարգացման գործում հավասար մասնակցության և կանանց ու աղջիկների հզորացման կարևորությունը:

Ներկաներին ողջունեց տանտերը՝ Ջիլ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը։

«Շատ ուրախ եմ, որ այս կարևոր օրը նշվում է մեր գյուղում։ Շնորհակալ ենք մեր գյուղի բնակչության օրը հետաքրքիր և տարբերվող դարձնելու համար։ Վստահ եմ, որ այսօր շատ կարևոր հարցեր կբարձրաձայնվեն, և հույս ունեմ, որ միասին նաև խնդիրների լուծումներ կառաջարկենք», - ասաց նա։

«Հայաստանում մենք ականատես ենք եղել սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց ուժին և տոկունությանը: Դա նաև բխում է այնտեղ ապրող կանանց և աղջիկների ուժից։ Ներառելով կանանց և աղջիկներին՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներն իրենց զարգացումը խթանելու և ազգի առաջընթացին նպաստելու անսահման ներուժ ունեն։ Միավորված ազգերի կազմակերպությունը հանձնառու է աշխատել կառավարության, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի հետ՝ հզորացնելու այս համայնքները և նպաստելու նրանց բարեկեցությանը», - ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։

«Շնորհավորում եմ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ և շատ ուրախ եմ այն մեզ մոտ հյուրընկալելու համար։ Սահմանամերձ համայնքների բնակչության հզորացմանն ուղղված ծրագրերը շատ կարևոր են, ուստի հաջողություն եմ մաղթում ձեր ծրագրերին», - ասաց Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը։

Տոնակատարությունները մեկնարկեցին «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսով։ Այս ազդեցիկ հավաքածուն ներկայացնում է հաշմանդամություն ունեցող կանանց՝ այդ թվում մերազնյա, ուշագրավ ձեռքբերումներն ու ներդրումները՝ վկայելով նրանց աննկուն ոգու և ուժի մասին:

«Այսօր մենք ընդգծում ենք, որ միայն կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության, ջանքերի ու ներդրման շնորհիվ կարող ենք ունենալ ուժեղ, զարգացած համայնք։ Եվ այդ ճանապարհին է, որ պետք է ստեղծվեն այդ հնարավորություններն ու պայմանները, որ համայնքի անդամներն իրենց ներդրումը բերեն իրենց դպրոցի, գյուղի, մարզի, մեր երկրի զարգացման մեջ։ Որպես ՄԱԲՀ՝ մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ միասին, լսել ձեր կարիքներն ու դրանց համապատասխան կառուցել մեր ծրագրերը։ Բայց նաև իմացեք, որ ձեր աջակցության շնորհիվ միայն կկարողանանք մեծ քայլերով առաջ գնալ»,- ասաց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Շնորհանդեսից հետո գրքերի հավաքածուներ նվիրաբերվեցին Ջիլ, Ծափաթաղ և Արտանիշ գյուղերի դպրոցական գրադարաններին՝ հարստացնելով աշակերտների կրթական ռեսուրսները և խթանելով կարդալու և սովորելու մշակույթը:

Միջոցառմանն անցկացվեց նաև «Սպորտլանդիա» մրցույթ Ջիլ, Ծափաթաղ և Արտանիշ գյուղերի թիմերի միջև: Ուրախ մրցման արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Ջիլի, երկրորդ տեղը՝ Ծափաթաղի, իսկ երրորդ տեղը՝ Արտանիշի թիմը։

Այս տոնակատարության միջոցով ՄԱԲՀ-ն, ԵՄ-ն ու ՄԱԿ-ը ձգտում են ոգեշնչել դրական փոփոխություններ, հզորացնել անհատներին և նպաստել ավելի ներառական և արդար հասարակության ձևավորմանը:

Միջոցառումը կազմակերպվում է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:

Լրատվամիջոցների հարցումների համար դիմեք՝

Մհեր Մանուկյան
 ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության պատասխանատու
 Հեռ.՝ +374 91 429029
 Էլ. փոստ՝ [email protected]

***

Բնակչության համաշխարհային օրվա մասին

Բնակչության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հուլիսի 11-ին: Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը բնակչության գլոբալ խնդիրների վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի այս օրը կենտրոնանում է մի թեմայի շուրջ՝ ընդգծելու բնակչության դինամիկայի և սոցիալական առաջընթացի կարևորագույն հարցերը:

ՄԱԲՀ-ի մասին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Միավորված ազգերի կազմակերպության գործակալություններից է, որը ձգտում է ստեղծել աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծննդաբերություն՝ անվտանգ և յուրաքանչյուր երիտասարդի ներուժ՝ իրացված:

***

Այս հրապարակումը պատրաստվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և hարավ-hարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԲՀ-ի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԲՀ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

Ջիլ գյուղ Գեղարքունիքի մարզ Հայաստան Բնակչության համաշխարհային օր

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին