Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00-ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Անկախին հայտնում են, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։