f

Անկախ

«Սա մեր կռիվը չէ, թե չէ մինչև Բաքու կգնանք»․ կամավորական Մարտին Մարտիրոսյան


Ֆեյսբուքում տեսանյութով էին կիսվելմարտադաշտում ընկերների հետ կամավորական Մարտին Մարտիրոսյանն Արցախի հորովելն էր երգում։ Մոր՝ տիկին Սիլվայի խոսքով՝ դիրքերից տուն էր գալիս երգով, հետ վերադառնում՝ երգով, բոլորի հիշողության մեջ մնալով որպես երգով կամավորական։

Առաջինը ես պետք է գնամ

Ճարտարցի Մարտինն աշխատում էր «Արցախէներգո» ՓԲԸ-ում և հնարավորություն ուներ չմասնակցելու պատերազմին՝ մասնագիտական ոլորտում առավել պահանջված լինելու հանգամանքով պայմանավորված։ Նա ցույց չի տվել պատերազմից ազատվելու տեղեկանքը, միայն նրա զոհվելուց հետո են հարազատները տաբատի գրպանում գտել այն։

Մարտինը Եղնիկներում և Մարտունիում մասնակցել էր նաև Քառօրյա պատերազմին։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին համագյուղացիներով կամավորական ջոկատ են կազմել և մեկնել ռազմադաշտ։

«Տանն ասել է, որ իր չգնալը հնարավոր չէ, առաջինը հենց ինքը պետք է գնա»,-մեզ հետ զրույցում ասում է քույրը՝ Մանանան։

Ապրիլյան պատերազմից հետո Մարտինը երկար ժամանակ որպես պահեստազոր էր։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին իրենց ջոկատով երկրորդ պաշտպանական  շրջան են մեկնել՝ Ըլըբալի կոչվող տեղանք։ Հրետանու կոորդինատները հաշվարկողն էր։ Երկար են պաշտպանել այդ տարածքը, դիմացել են երկար՝ չնայած  դժվարություններին։Հայրը նոր էր վիրահատվել և դեռ անողնային  հիվանդ էր, մայրն էլ գյուղում էր մնացել, որ սննդի անհրաժեշտության  դեպքում օգներ տղաներին։ Մարտինն էլ հաճախ  գյուղ էր գալիս, տնից սնունդ տանում իրեց դիրքեր։

«Երբ հարմար պահ է ստեղծվել, զանգել է։ Մենք չէինք զանգում։ Մարտինն է տեղանքը լույսով ապահովել»,-շարունակում է Մանանան։

Մանանայի խոսքով՝ Ճարտարը չի ռմբակոծվել։ Կարծում է՝ թշնամու նպատակը Մարտունի քաղաքը գրավելն էր։ Մանանան ու երեխաներն այդ ժամանակ արդեն Երևանում էին։ Քրոջ խոսքով՝ նրանց դիրքը շատ է հրետակոծության ենթարկվել, բայց ծանր հրետանի այլ դիրք տեղափոխելու հնարավորություն չենունեցել։Մարտինի վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 22-ի ուշ երեկոյան։ Շատ է ցանկացել իր երեխաների հետ զրուցել։ Այդ ժամանակ երեխաներին զբոսանքի էին տարել։ Արագ տուն են շտապել, որ կարողանան Մարտինի հետ կապվել։

«Գյուղ պետք է գնար՝ սնունդ բերելու։ Այնքան վատ էր վիճակը․ տխուր էր շատ, մտահոգ,  մեծ  չափսի համազգեստով էր, չէր սափրվել։ Ես նրան երբեք այդ վիճակում չեմ տեսել»,-ասում է Մանանան։

Երգով կամավորականը

Հոկտեմբերի 23-ին Ճարտարն էլ է հրետակոծվել։ Թշնամին ինքնաթիռով ծանր ռումբ է նետել տղաների կացարանի ուղղությամբ։ Մարտինն ու իր զինակից ընկերները «Ավան» կոչվող տեղանքում էին։ Մեծ եղբայրը հեռվում տեսել է պայթյունը և հասկացել, որ տղաները զոհվել են։ Շտապօգնության մեքենայի հետևից է գնացել, որ հետո եղբորը երկար չորոներ։ Տասնմեկ տղաներից միայն մեկն է ողջ մնացել, որն ականջակալներով էր և չէր լսել, թե ինչպես է Մարտինն իրեն կանչել կացարան։ Սկզբնամասում Մարտինին են գտել։ Քրոջ խոսքով՝ վերջինն է կացարան մտել ընկերներից հետո։ Բոլորը հողի մեջ խեղդված են եղել։ Ոչ ոք բեկորային վնասվածք չէր ստացել։ Տղաներից հինգին հաջորդ օրն են միայն կարողացել հանել այդտեղից։ Մարտինի հեռախոսը վնասված է եղել։ Հետագայում հեռախոսը վերանորոգել և այնտեղ հայտնաբերել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ տղաներն առաջնագծում հայրենասիրական երգեր էին երգում։Այդ տեսանյութերը հետագայում տարածվել են համացանցում։

Մանանան ու եղբոր կինը Մարտինի զոհվելու օրը չեն կարողացել կապվել նրա հետ։ Նրանց զանգերին չի պատասխանել։ Վիճակն օրհասական է եղել, հետո արդեն զոհվել է։ Հարազատներն են եկել և հայտնել Մարտինի զոհվելու լուրը։ Զոհված Մարտինին հինգ հոգով են հուղարկավորել։ Մայրն էլ այգուց է ճանապարհել որդուն, քանի որ հրետակոծության տակ գերեզմանատուն հասնել անհնար էր։

Մարտին Մարտիրոսյանին հետմահու պարգևատրել են «Արիություն» մեդալով։

Մանանան և եղբոր կինը երեխաների հետ նոյեմբերի 23-ին են վերադարձել Ճարտար։ Ամեն տարի Մարտինի ընկերներն ու հարազատները հավաքվում են նրա սիրած վայրում՝ «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում, հիշում իրենց զոհված հերոսներին։ Այդտեղ տղաների հիշատակը հավերժացնող խաչքար են կառուցել։

«Այդ տարածքը սրբատեղի է դարձել բոլորիս համար։ Հիմա էլ մեր հերոսների անունով եղևնիներ ենք տնկում»,-արցունքներին ազատություն տալով պատմում է քույրը։

Մանանան ասում է, որ աշխարհի ամենաբարի, ազնիվ ու կարեկցող եղբայրն ու մարդն էր Մարտինը։ Բառեր չի գտնում նրան նկարագրելու։Նա չէր սպասում, որ իրեն դիմեին ինչ-որ հարցով, արագ հասկանում էր և օգնության հասնում բոլորին։

Մարտինն ուներ սիրելի ընկերներ, ընտանիք և բոլորի հանդեպ մաքուր սիրով ու նվիրվածությամբ էր լցված, իր բոլոր երազանքներն Արցախի հետ է կապել միշտ և կարողացել է հասնել դրանց։ Մայրը պատմում է, որ հոկտեմբերի 21-ին, երբ գյուղն ամբողջովին հոսանքազրկվել էր, Մարտինը սնունդ տանելու էր եկել, մորն ասել է, որ պետք է ամեն գնով այդ օրը խոսեր երեխաների հետ։ Խանութի դիմացից ինտերնետ կապ է որսացել և կապվել նրանց հետ։ Ասել է, որ ամեն ինչ լավ էլինելու, տեսակապով տեսել է փոքրիկ դստեր՝ Սյունեի առաջին քայլերը։ Շատ է հուզվել, որ չի կարողացել դստեր առաջին քայլերի ժամանակ ֆիզիկապես ներկա լինել։

Մարտինը հույս էր տալիս բոլորին, բայց հոգու խորքում գիտակցում էր պատերազմի դաժանությունը։ Քրոջն ասել է՝ սա մեր կռիվը չէ, թե չէ թշնամուն մինչև Բաքու կտանենք։ Մոր խոսքով՝երգը շուրթերին գյուղ էր գալիս, երգով վերադառնում դիրքեր։

«Հոգատար հայր, ամուսին, որդի և եղբայր էր։ Մարդասեր էր շատ, ժողովրդի խնդիրներով ապրող։ Միշտ շտապում էր։ Իրեն թվում էր՝ ուշանում է, չի հասցնի»,-իր խոսքն է եզրափակում Մանանան։

Միշտ շտապում էր Մարտինը, որ հասցներ․․․ առաջինը շտապեց պատերազմի դաշտ, բայց այդպես էլ չհասցրեց առաջինը գալ․․․ տուն վերադառնալ․․․

 

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Մարտին Մարտիրոսյան 44-օրյա պատերազմ Արցախի Հանրապետություն խմբագրի ընտրանի Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին