f

Անկախ

Ուկրաինան ԱՄՆ-ից արդեն ստացել է կասետային զինամթերքը. ուկրաինացի գեներալ


Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է կասետային զինամթերք, սակայն այն դեռ չի օգտագործել պատերազմում։ Այս մասին CNN-ի մեկնաբանությունում ասել է «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման հրամանատար, բրիգադային գեներալ Ալեքսանդր Տարնավսկին։

«Մենք նոր ենք ստացել դրանք (կասետային զինամթերք), դեռ չենք օգտագործել, բայց դրանք կարող են արմատապես փոխել իրավիճակը ռազմաճակատում »,- ասել է նա։

Տարնավսկին նշել է, որ ռուսները հասկանում են, որ ստանալով այդ զինամթերքը, Ուկրաինան առավելություն կունենա: Նա վստահեցրել է, որ միայն բարձրագույն ղեկավարությունը կորոշի, թե կոնկրետ որտեղ կարելի է օգտագործել կասետային արկերը, քանի որ դրանք շատ հզոր զենքեր են։

«Ռուսները կարծում են, որ մենք դրանք կօգտագործենք ռազմաճակատի բոլոր հատվածներում։ Դա շատ սխալ է։ Բայց նրանք շատ անհանգստացած են»,– ավելացրել է գեներալը։

Հիշեցնենք, որ նախօերին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ասել է, որ եթե ԱՄՆ-ն Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարի, ռուսական զորքերը ստիպված կլինեն նմանատիպ զենք կիրառել Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ 

«Եթե Միացյալ Նահանգները կասետային զինամթերք մատակարարի Ուկրաինային, ապա ռուսական զինված ուժերը ստիպված կլինեն ի պատասխան նման զինատեսակներ օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի դեմ», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինանոցում կասետային զինատեսակներ են պահվում «իրադարձությունների տարբեր զարգացումների համար»։

«Դրանք շատ ավելի արդյունավետ են, քան ամերիկյանները, դրանց տեսականին ավելի լայն է ու բազմազան: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դեռևս ձեռնպահ է մնում դրանք ռազմական գործողություններում օգտագործելուց՝ «հասկանալով այն սպառնալիքը, որ նման զինամթերքը ներկայացնում է խաղաղ բնակչության համար»,- նշել է Շոյգուն։

Հիշեցնենք՝ ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս: Կասետային զինամթերքն արգելված է ավելի քան 100 երկրում, սակայն ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը չեն ստորագրել կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զենքի արտադրությունը, պահեստավորումը, օգտագործումն ու փոխանցումը։ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի կողմից տրամադրվելիք կասետային զինամթերքը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում կամ բնակեցված տարածքներում։

Աշխարհում ԱՄՆ Ուկրաինա կասետային ռազմամթերք ռուս-ուկրաինական պատերազմ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին