ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իբր, իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին 11-13 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է խոստացել Արժույթի միջազգային հիմնադրամից՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման դիմաց: Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի հրապարակախոս Սեյմուր Հերշը՝ վկայակոչելով աղբյուրները։
Ավելի վաղ Թուրքիան համաձայնել է հանել ՆԱՏՕ-ում Շվեդիայի ընդունելության վետոն՝ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումից հետո։
Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում Անկարայի համաձայնության լույսի ներքո Վիլնյուսում դաշինքի գագաթաժողովը կարելի է պատմական համարել: