f

Անկախ

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է ռազմական բյուջեի ռեկորդային ավելացման նախագիծը


Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես ընդունել է «Ռազմական ծրագրավորման մասին» օրինագիծը, որը ենթադրում է ռազմական գերատեսչության բյուջեի ռեկորդային ավելացում՝ մինչեւ 413 միլիարդ եվրո 2024-2030 թվականներին:

Հինգշաբթի Ֆրանսիայի Սենատը (վերին պալատը) ձայների մեծամասնությամբ պաշտպանել է օրինագծի վերջնական տարբերակը, որը համաձայնեցվել է խորհրդարանի երկու պալատների անդամների համատեղ հանձնաժողովի կողմից: 330 քվեարկողներից կողմ է քվեարկել 313-ը, դեմ՝ 17-ը:

Օրինագծի համաձայն՝ 2024-2030 թվականներին Ֆրանսիայի զինված ուժերին կհատկացվի աննախադեպ, ըստ պաշտպանության նախարարի, բյուջե: Այն կաճի մինչեւ 400 միլիարդ եվրո ՝ 2019-2025 թվականներին հատկացված 295 միլիարդի համեմատ։

2023 թվականին Ֆրանսիայի ռազմական գերատեսչության բյուջեն պետք է կազմի 43,9 միլիարդ եվրո, գումարած լրացուցիչ 1,5 միլիարդ, որը պահանջել է պաշտպանության նախարարը: 2024-ին բյուջեն կաճի 3,1 միլիարդով, այնուհետեւ կավելացվի 3 միլիարդով մինչեւ 2027 թվականը: 2028 թվականից գերատեսչությունը պետք է տարեկան ստանա եւս 4,3 միլիարդ եվրո։

Աշխարհում Ֆրանսիա ռազմական բյուջե

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին