f

Անկախ

Լույս է տեսել  Ալավերդու մշակութային համայնապատկերը


Շարունակելով իր ծննդավայր Ակների խորհրդանիշ՛՛Մենավոր բռնչենու լեգենդը՛՛  (Երևան 2007թ.) իմ վաղեմի բարեկամ, մշակույթի անմնացորդ նվիրյալ Ռուբեն Հակոբյանը 2022թ․ ավարտին մոտ ընթերվողի սեղանին դրեց Ալավերդու մշակութային համայնապատկերը՝ ՛՛Մանես ավանի մշակույթը՛՛ բազմաբովանդակ և ստվարածավալ գիրքը:

Այն 1921 - 2021թթ․ 100-ամյա տարեգրություն է, որ փաստագրում է մշակույթի տարբեր ոլորտների անց ու դարձը, դերակատարներին, բացահայտում շատ մանրամասներ ու սրբացած ոչ քիչ մասունքներ փրկում մոռացումից:

    Գրքի մտահաղացման մասին ընթերցողին հասցեագրված հեղինակի խոսքին հետևում է Մանես - Ալավերդու մշակույթի մասին պատմական ակնարկը: Հեղինակը Ալավերդու թատերական կյանքի մանրակրկիտ նկարագրությունն է ներկայացնում ըստ տարիների և թատրոնի կարգավիճակների՝

1934 - 1951թթ – Ալավերդու պետական թատրոն։

1952 - 1958թթ - Ալավերդու շրջանային կուլտուրայի տան ինքնագործ թատերական խումբ:

1959 - 1992թթ Ալավերդու ժող թատրոն։

1993թ - Ալավերդու քաղաքային թատրոն։

Ինչպես կնկատի ընթերցողը 1934-ին մեկնարկած թատերական կյանքը կարծես չի ընդհատվել:

Ոչինչ չի վրիպել Ռուբեն Հակոբյանի աչքից: Նա ներկայացում առ ներկայացում հիշատակում է ռեժիսորներին, նկարիչներին, դերասաններին: Անդրադարձ կա նաև Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի ժողովրդական, Ալավերդի քաղաքի պիոներ պալատի մանկական և տիկնիկային թատերական խմբերի տարեգրություններին: Մանրամասների մեջ չեմ ուզում մտնել, բայց հետաքրքրության համար ասեմ, որ Ալավերդու թատրոնի բեմում եղել են Վահրամ Փափազյանը, Հովհաննես և Արաքսյա Մսրյանները, Արմո Արմենյանը , Վալոդյա Գրիգորյանը, ...

Ռուբեն Հակոբյանը նույն տրամաբանությամբ գրքի էջեր է բերել Ալավերդու երաժշտական, պարային խմբերի և անհատ կատարողների: Մանրամասներ կան ,Լազուրե համույթի տարբեր երկրներ կատարած շրջագայություններից:

Ընթերցողը կիմանա նաև ,Բարեկմությունե  և ,Մանեսե անսամբլների մասին:

Երգչախմբային արվեստը՝ խորագրով ներկայացվում է ,Հայկենքե երգչախմբի տարեգրությունը, որ այս օրերին կգնհատվի որպես հարգանքի տուրք երգչախումբը հիմնադրած Էդուարդ Կզարթմյանի և ղեկավարած Սևիլ Առաքելյանի, Կարպիս Տեր- Պետրոսյանի և մյուսների հիշատակին: ,Սպորտըե վերտառությամբ հիշատակվում են ծանրամարտի նվիրյալները։ Ալավերդու մշակույթային կյանքին տոն են տվել (մի մասը դեռ շարունակում են) Ալավերդու պարի թատրոնը (պարուսույց Լեյլի Հովհաննիսյան), ,Հրաշամանուկներե պարային անսամբլ (պարուսույց Աննա Շախպազյան), Ալավերդու երգի թատրոնը (ղեկավար Աղասի Գևորգյան), փողային նվագախումբը (ղեկավար Սուրեն Գարեգինյան), ,Մարգարիտներե վոկալ գործիքային անսամբլը  (գեղարվեստական ղեկավար Վարազդատ Հարութունյան):

       Հետո ,Թատերկան Լոռիե փառատոնների ողջ տարեգրությունն է: Հեղինակի օբյեկտիվում նաև գրադարաններն են, հեռուստաընկերությունն ու պատկերասրահը: Կրթության ոլորտին հեղինակը անդրադարձել է ներկայացնելով մեդալակիր շրջանավարտներին և դպրոցի տնօրեններին: Ընթերցողը շատ հետաքրքիր մանրամասներ կիմանա ընթերցելով այս աշխատության ,Մշակույթային խճանկարե բաժինը, կիմանա օրինակ, որ Ալավերդու ,Մետալուրգե մարզադաշտը շահագործման է հանձնվել 1957թ. մայիսի 1-ին: Աշխատության ավարտին կեսագրական բառարան է, որ հակիրճ   ներկայացնում է մշակույթի նվիրյալներին: Ընթերցողը վերջում երախտագիտությամբ կլցվի նրանց հանդեպ, ում հեղինակը ներկայացնում է որպես գրքի տպագրության աջակիցներ և շատ բան կիմանա նաև անդրադառնալով հեղինակի ներկայացրած գրականության ցանկին: Գիրքը նաև հարուստ է բազմաբնույթ նկարներով, որոնցից շատերը մոռացումից փրկված մասունքներ են և ձեռք են բերվել հեղինակի ներդրած անչափելի ջանքերի գնով:

Հարգելի ընթերցող ասացի այն ինչ կամեցա, ինչպես կարողացա, մնացյալը թողնում եմ քո գնահատականներին: Փնտրի՛ր, գտի՛ր ու կարդա՛ այս աշխատությունը, որ իմ կարծիքով արժանի շարունակություն է Կոզմո Կոզմոյանի ,Ալավերդիե (1966թ.) և մի քանի այլ գրքերի ու հավակնում է դառնալ ալավերդցիների սեղանի գիրքը։

 

                                                                     Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան Ալավերդի ՛՛Մանես ավանի մշակույթը՛՛ գիրք Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին