f

Անկախ

Երբ Իոնիսյանը սպառնում է, պետք է իսկապես վախենալ


Օրերս «Հրապարակ» օրաթերթում և նույնանուն կայքում հրապարակվել է իմ «Թուրքական ուլտիմատում Հայաստանին. բավարարեք Ադրբեջանի պահանջները» վերնագրով հոդվածը, որտեղ ես հղում անելով իմ աղբյուրին պատմել եմ հուլիսի 1-2-ը Ծաղկաձորում Դանիել Իոնիսյանի Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի կողմից կազմակերպված մի միջոցառման մասին, որը Իոնիսյանը անվանում է սեմինար քննարկում: Իմ հոդվածը դուր չի եկել Իոնիսյանին և նա պահանջում է, որ «Հրապարակ» -ը հերքի հոդվածում առկա պնդումները: Իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ Իոնիսյանը բառացիորեն սպառնում է «Հրապարակին» գրելով «Հրապարակ» թերթի համար այս պատմությունը ունենալու է հետևանքներ:

Պատկերացնում եք Իրազեկ քաղաքացիների միավորում անվան տակ հանդես եկող կազմակերպությունը կազմակերպում է քննարկում, որին մասնակցող լրագրողներին հրահանգում և կարգադրում են, որևէ բառ անգամ չգրել այդ հանդիպման մասին: Այն աստիճան են սպառնում, որ լրագրողներից որևէ մեկը այդպես էլ ոչինչ չի գրում: Կարող են ասել, որ ոչ թե սպառնաւոմ են, այլ պայմանավորվում են. երբ որևէ մեկը ձեզ սպառնում է որևէ բան չանել և դուք համաձայնվում եք, դա նույնպես պայմանավորվածություն է, պայմանավորվածություն սպառնալիքի ազդեցության տակ: Հանրությունից ինչ գաղտնի բան կարող է խոսել ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, և մյուս բանախոսները, որը պետք է գաղտնի պահվեր, գաղտնի հայ հասարակությունից: Իսկ միգուցե Ռուբինյանը Հայաստանի թուրքացման և Արցախի ադրբեջանականացման քարոզ է արել, խոսել է դրա այլընտրանքի բացակայության մասին, և հանդիպման իմաստն եղել է լրագրողներին այդ քարոզչութանը կցելը: Այ դա իսկապես պետք է և անհրաժեշտ է գաղտնի պահել: Պատկերացնում եք մի լրագրողի, ով համաձայնվում է լսել պետական պաշտոնյայի կողմից մեր երկրի, նրա քաղաքացիների ապագայի, ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ, և թաքցնում է այդ տեղեկությունները հասարակությունից, քանի որ պայմանավորվել է, կամ գուցե Իոնիսյանը սպառնացել է, որ տեղեկությունների հրապարակումը կարող է հետևանքներ ունենալ:

Գուցե Դանիել Իոնիսյանը ծանր է տանում այն փաստը որ ինքն ու իր ղեկավարած կազմակերպությունը ԿԳԲ-ական ոճի միջոցառում են կազմակերպել, որ իրենք փոխանակ բացահայտելու իշխանության կողմից հասարակությունից գաղտնի պահվող հանրային հետաքրքրություն ունեցող տեղեկությունները և դրանց մասին իրազեկեին հանրությանը, իրենք են կազմակերպել նման տեղեկությունների չգաղտնազերծման պրոցեսը: Բայց այդ դեպքում ավելի ազնիվ չի լինի, եթե կազմակերպության անվան մեջ Իրազեկված բառը փոխարինվի կամ ընդհանրապես հանվի:

Ինչ վերաբերվում է «Հրապարակ» օրաթերթին հետևանքներով սպառնալուն: Քանի որ հրապարակման հեղինակը ես եմ և սպառնալիքը առաջին հերթին վերաբերվում է ինձ, ապա ես իսկապես վախենում և զգուշանում եմ այդ սպառնալիքից: Պապս միշտ խորհուրդ էր տալիս ասելով` վախեցիր լավ բան անելու անընդունակ մարդկանցից, նրանք հաստատ կարող են վատ բան անել: Իոնիսյանը չի սպառնում իրավական հետևանքներով, նա ուղղակի խոսում է հետևանքների մասին, դրանք թողնելով մեր երևակայությանը: Հնարավոր է, որ առաջիկայում ԻՔՄ-ը Նիկոլ Փաշինյանի կառավարությունից դրամաշնորհ ստանա,այդ կազմակերպությունը պետական միջոցներից սնման փորձ ունի, Հայաստանում լրագրողների համար համակետրոնացման ճամբար հիմնելու համար`հայկական օսվենցիմ, որտեղ կմեկուսացվեն բոլոր ոչ հաճելի լրագրողներն ու խմբագիրները, և ընդհանրապես քաղաքացիները: Առավել ատելիներին Իոնիսյանը կուղարկի գազային խցիկներ, մյուսները կենթարկվեն ֆիզիկական և հոգեբանական տառապանքների. ինչ վատ հետևանք է որ: Ես հավատում եմ նման հնարավորությանը և իսկապես սարսափում եմ նման հեռանկարից, սարսափում եմ, որ ինքս կարող եմ հայտնվել հայկական օսվենցիմում, քանի դեռ Փաշինյանը իշխանության է, իսկ նրա աջակիցները իշանական հովանավորություն ունեն ամեն ինչ հնարավոր է: Հնարավոր է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ասի, որ առանձին համակենտրոնացման ճամբարի կարիք չկա, որ իրենք Հայաստանն են վերածում խոշոր համակենտրոնացման ճամբարի, Իոսնիյանն էլ պետք է ուղղակի կազմի այն խմբագիրների և լրագրողների ցուցակը, որոնց առաջնահերթության կարգով կուղարկվեն գազային խցիկներ:

Հ.Գ. Ահա այն ամենը ինչ պետք է իրականում իմանալ Իրազեկ քաղաքացիների միավորում անվան տակ հանդես եկող կազմակերպության, նրա ղեկավարի մերօրյա գործունեության, և ենթադրյալ պլանների մասին:

Ավետիս Բաբաջանյան ՖԲ Գրառում Դանիել Իոանիսյան Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին