Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել մասնագիտական կրթության և աշխատանքով ապահովման ծրագիր՝ Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։
Նախարարությունից հայտնում են, որ ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, նշված է նախարարության հաղորդագրությունում։