f

Անկախ

Իմ մայրը նման բառեր չի գրել, նման բառապաշար չունի. Մարիա Կարապետյանը՝ իր մոր անունով օգտատիրոջ հայհոյանքների մասին


Իմ մայրը նման բառեր չի գրել եւ առհասարակ նման բառապաշար չունի: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՔՊ-ական պտգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց իր մայրը սոցցանցերում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել  իրեն քննադատող քաղաքացիների հասցեին։

Նա հաստատեց, որ այդ հայհոյաքների հեղինակի անուն ազգանունը համընկնում է իր մոր անվան հետ:

Լրագրողը մինչ այդ հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորը ԵԱՀԿ-ում ելույթից հետո ֆեյսբուքյան էջում  հրապարակում էր արել, որի ներքո քաղաքացիներից մեկը ԼՂ-ի հետ կապված հայհոյանքներ էր հնչեցրել, ի պատասխան «Աիդա Հայրապետյան» անունով օգատերը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել և լրագրողը հարցրեց, թե արդյո՞ք անա իր մայրն է:

Լրագրողը նաև  հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորը մշտապես խորհրդարանում խոսել է վիրավորանքի և խոսքի ատելության դեմ և ինչպես է գնահատում նման պահվածքը:

Մարիա Կարապետյան հայտնեց, որ տեղափոխվում է վարկածների դաշտ, թե ինչ է տեղի ունեցել և առաջարկեց իրավիճակի իր վերլուծությունը:

«Պարբերաբար ես, թիմակիցներս սոցիալական ցանցերում ենթարկվում ենք կառավարվող գրոհների, որովհետև ակնբախ է դառնում այն տեսանկյունից, երբ ես ընթերցում եմ բոլոր մեկնաբանություններն իմ գրառումների տակ պատճենած, ապա ակնհայտ է դառնում, որ այն ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է և արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ ինչ-որ կազմակերպված գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչին, այս պարագայում՝ ինձ»,-ասաց ՔՊ պատգամավորը և հավելեց. «Ես չունեմ ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունեցոլ, բայց վերադարձից հետո, իմ էլեկտրոնային փոստին նկատել եմ նամակ,  որով փորձել են կոտրել իմ ֆեյսբուքյան օգտահաշիվը:

Այսինը՝ այդ գրոհն այդ մասշտաբների էր հասել, իչը զարմանալի էր ես  չէի պատկերացնում, որ այդքան ջանքեր էր պետք գործադրել այդ ուղղությամբ»:

Կարապետյանը հայտնեց, թե չի կարող անհերքելի ապացույցներ ներկայացնել, հետևաբար ապավինում է ողջախոհությանը:

«Շատ վատ բառապաշար էր, պախարակելի բառապաշար էր, շատ վատ մեկնաբանություն էր թողնվել և դրանցի հետո իբրև, թե երկխոսություն էր ընթացել իր և իմ մոր միջև, ինչը չի համապատախանում իրականությանը»,-ասաց Մարիա կարապետյանը և հայտնեց որ իրավապահների չի դիմի, քանի որ չի ցանկանում որ այդ բառերը շրջանառվեն:

Իշխանական պատգամավորը ևս մեկ  անգամ կրկնեց, որ իր մայրը չի արել նման բան, չունի նման բառապաշար։

«Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին։ Ֆեյսբուքում իմ մոր ակտիվության դրսևորումներն ուսումնասիրելով կարող են եզրակացնել, որ մաքսիմում ինչ կարող է անել՝ իմ գրառումների տակ «Դիսնեյ» մուլտֆիլմի ստիկեռ դնելն է։ Կրկնում եմ՝ մայրս չի արել նման բան, չունի նման բառապաշար», - պարզաբանեց Մարիա Կարապետյանը։

Նա հավելեց. «Ես չունեմ ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունեցել, բայց վերադարձից հետո, իմ էլեկտրոնային փոստին նկատել եմ նամակ,  որով փորձել են կոտրել իմ ֆեյսբուքյան օգտահաշիվը:

Այսինը՝ այդ գրոհն այդ մասշտաբների էր հասել, ինչը զարմանալի էր ես  չէի պատկերացնում, որ այդքան ջանքեր էր պետք գործադրել այդ ուղղությամբ»:

Կարապետյանը հայտնեց, թե չի կարող անհերքելի ապացույցներ ներկայացնել, հետևաբար ապավինում է ողջախոհությանը:

«Շատ վատ բառապաշար էր, պախարակելի բառապաշար էր, շատ վատ մեկնաբանություն էր թողնվել և դրանից հետո իբրև, թե երկխոսություն էր ընթացել իր և իմ մոր միջև, ինչը չի համապատախանում իրականությանը»,-ասաց Մարիա Կարապետյանը և հայտնեց որ իրավապահների չի դիմի, քանի որ չի ցանկանում որ այդ բառերը շրջանառվեն:

Հայաստան Մարիա Կարապետյան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին