f

Անկախ

Պայքարի մեկ ուղղություն կա՝ ՀՀ կառավարություն․ Սևակ Հակոբյան


Yerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Արցախում հայտարարվեց համաժողովրդական շարժման մասին՝ ապաշրջափակման պահանջով։ Բազմաթիվ մարդիկ էին հավաքված ու շատ ծանր էր տեսնել, որ շատերի աչքին արցունքներ կային։ Հանրահավաքը, կարծում եմ, պետք էր ու սպասված էր, անգամ՝ ուշացած։ Բայց, անկեղծ ասեմ, կոչերը միայն հուզական էին։ Դրանք ուղղված էին միջազգային հանրությանը, խաղաղապահներին, Կարմիր խաչին, աշխարհասփյուռ հայերին ու Հայաստանի հայերին։

Բայց լավ, մենք արդյո՞ք էնքան միամիտ ենք, որ մտածում ենք, որ խնդիրը լուծելու է միջազգային հանրությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկան, երբ մանավանդ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը հայտարարում է՝ մեզ համար կարևորը ՀՀ 29,800 քառակուսի կիլոմետրն է, երբ իշխանություն ունեցող քաղաքական ուժի պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար կարևորը մեր 3 մլն հայն է, ոչ թե Արցախի 120 հազար հայը, երբ ասում են հետո՞ ինչ, որ Արցախում հայեր են ապրում, Լոսում էլ են ապրում և այլն։

Ձեր կոչը էս մարդկանց պետք է ուղղվի։ Ավելի շուտ՝ պետք է չլինի կոչ, պետք է լինի պահանջ, պայման, եթե կուզեք՝ վերջնագիր։ Պետք է այսօր լիներ մեծ ճնշում Հայաստանի վարչապետի վրա։ Չենք կարող ասել այ միջազգային հանրություն, տեսնում ե՞ս Նիկոլն ինչ է անում․ կասեն՝ ձեր Նիկոլը չէ՞, է հանեք շպրտեք։

Այսօրվա և, առհասարակ, արցախյան վերջին հանրահավաքներում պակասում էր ճիշտ հասցեատերը։ Վաղը, սիրելի արցախցիներ, տեղի է ունենալու բանակցություն Նիկոլի ու Ալիևի միջև։ Դուք պետք է որևէ կերպ ճնշեք, որ այդ բանակցություններում նա ձեր շահերը ևս պաշտպանի։ Խոսքս, իհարկե, ուղղված է Արցախում հանրահավաքի կազմակերպիչներին, այսինքն՝ իշխանությանը։

Ասել եմ հազար անգամ, կկրկնեմ էնքան, մինչև դա տեղի ունենա՝ պայքարի մեկ ուղղություն կա՝ ՀՀ կառավարություն։ Այլ հասցե չի կարող լինել։ Ի վերջո՝ դա եք անելու, Հայաստանի ժողովրդի հետ միասին, բայց ամեն օր ուշացնում եք։ Այսօր Հայաստանում իշխանություն է, որը համագործակցում է ոչ թե իր ժողովրդի հետ, ոչ թե Արցախի հետ, այլ Թուրքիայի նախագահի ու Ադրբեջանի նախագահի հետ և չգիտեմ էլ ում հետ։ Նրանց տոներն է շնորհավորում, նրանց սգո առիթներով է ողբում, նրանց է ուղարկում մեր մարդասիրական բեռները»։

Հայաստան Սևակ Հակոբյան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին