Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ջակարտայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է CNN Turk-ը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Վիլյնուսում հուլիսի 11-12-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումների իրականացման ընթացքը և Աֆղանստանում տիրող իրավիճակը։
Հավելենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Ինդոնեզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։