f

Անկախ

2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ռիսկային միջավայր է ձևավորում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ), որտեղ նշված է․

«Թեև ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, և կառավարությունն այդ տեսանկյունից լայն հնարավորություններ ունի հավակնոտ ծրագրեր ներկայացնելու համար, սակայն միևնույն ժամանակ կառավարությունն իր առջև իրավացիորեն թիրախ է սահմանել պահպանելու վերջին տարվա տնտեսական զարգացումների արդյունքում ձեռք բերված պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր մակարդակը՝ թիրախավորելով այնպիսի պակասուրդի ապահովումը, որի պայմաններում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50%-ից ցածր կմնա:

Այնուամենայնիվ, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.

  • Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմնված է թիրախավորված, այլ ոչ թե կանխատեսված տնտեսական աճի վրա, ինչի արդյունքում ձևավորվում է ռիսկային միջավայր: Տնտեսական աճի ցուցանիշն էական նշանակություն ունի ՄԺԾԾ փաստաթղթի համար, քանի որ դրանից է կախված անվանական ՀՆԱ-ի, հետևաբար նաև հարկային եկամուտների ձևավորումը: Հարկային եկամուտների մեծությունն իր հերթին պայմանավորում է կառավարության ծախսերի մակարդակը, և արդյունքում ձևավորվում է բյուջեի պակասուրդի մեծությունը: Եթե տնտեսական աճի ցուցանիշն անիրատեսական է, ապա վտանգվում է կառավարության հարկային եկամուտների կանխատեսումների իրականացումը, որն էլ իր հերթին կարող է խախտել հարկաբյուջետային քաղաքականության պլանավորված ուղղությունը՝ հանգեցնելով կա՛մ ծախսերի իրականացման անկարողությանը, կա՛մ պարտքի ավելի բարձր ցուցանիշի ձևավորմանը:
  • Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճի տեմպը նույնպես վստահություն չի ներշնչում: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի մասով, ինչպես տնտեսական աճի դեպքում, պարզապես թիրախավորվել է կառավարության ծրագրով նախատեսված թիրախի՝ 25%-ի ապահովումը՝ առանց հաշվի առնելու դրա իրատեսականությունը: Այսպես, 2024-2026թթ. նախատեսվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տարեկան շուրջ 0.75-ից 0.8 տոկոսային կետով բարելավում, այնինչ վերջին 10 տարիներին հարկեր/ՀՆԱ-ի բարելավումը միջին հաշվով կազմել է 0.2 տոկոսային կետ, իսկ վերջին 3 տարիներին՝ 0.1 տոկոսային կետ: Հետևաբար, թիրախավորված բարելավման տեմպը մտահոգիչ է, որի իրականացման ձախողումը նույնպես կհանգեցնի նախորդ կետում նշված հետևանքներին: Ավելին, ՄԺԾԾ-ում չի հստակեցվում, թե միջնաժամկետում ինչ միջոցառումների արդյունքում է նախատեսվում ապահովել բարելավումը (միայն նշվում է, որ ապահովվելու է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության բարելավման հաշվին՝ առանց հստակեցնելու միջնաժամկետում նախատեսվող միջոցառումները), ինչն առավել անորոշ է դարձնում այդ նպատակի իրագործումը:
  • Կապիտալ ծախսերի թերակատարման հիմնախնդիրը պահպանվում է, ինչը կարող է վտանգել նաև ՄԺԾԾ-ով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը: 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի հիմքում դրված է թիրախային 7% տնտեսական աճը, որի ապահովման կարևոր գործոններից մեկը, ըստ կառավարության հիմնավորումների, հանդիսանալու է պետական կապիտալ ծախսերի աճը: Սակայն, հաշվի չի առնվում, որ այդ կապիտալ ծախսերը հիմնականում թերակատարվում են և չեն աճում այն չափով, ինչ նախատեսվում է: Այդ իրավիճակը շարունակվում է նաև 2023թ. առաջին կիսամյակում: Մասնավորապես, հունվար-մայիս ամիսներին իրականացված կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) ծավալը կազմել է 92.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ հունվար-հունիս ամիսների պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ։ Ավելին, փաստացի իրականացված ծախսերը փոքր են նույնիսկ առաջին եռամսյակի համար նախատեսված 98.1 մլրդ դրամից։ Հետևաբար, այս առումով մտահոգություններն ապագա կապիտալ ծախսերի ամբողջական կատարման մասով պահպանվում են:
  • ՄԺԾԾ-ով նախատեսված ծրագրերի գծով չկան հստակ չափելի արդյունքային ցուցանիշներ: 2024-2026թթ. ՄԺԾԾ-ում ներկայացվում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում իրականացվելու է կառավարության ծրագրով նպատակադրված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների շինարարության, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Սակայն, այս առումով որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Ավելին, հստակ չէ նաև, թե այս նպատակների իրագործման ուղղությամբ որքան ֆինանսավորում է նախատեսվել: Սա օրինակներից մեկն է, սակայն պետք է նշել, որ մյուս ծրագրերի գծով պատկերը նույնն է` նույնպես չափելի արդյունքային ցուցանիշներ չեն ներկայացվում»:

Լույս հիմնադրամ ծախսեր Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին