f

Անկախ

Վիտալի Բալասանյանին հիվանդանոց են տեղափոխել. որդին և եղբայրը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել


Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Վիտալի Բալասանյանից բացի իրավապահները ձերբակալել են նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքը դատարանի կողմից մերժվել է։ Ձերբակալվել է  նաև Բալասանյանի  քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանը։

Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնել է, որ դատարան ներկայացված բողոքով արձանագրել էին, որ ձերբակալման նպատակն, ըստ էության, պետք է լիներ «հանցագործության կատարումը և հանցագործություն կատարելուց հետո փախուստը կանխելը», արձանագրության մեջ, սակայն, նման նպատակ առկա չէր։ Դատարանը, մերժելով բողոքը, գտել է, որ «որոշման մեջ ակնհայտ է, թե որն է ձերբակալման նպատակը»։  Դատական ակտը, ըստ փաստաբանի, հակասական է, չպատճառաբանված, տարօրինակ. «Որակական առումով, թե իրավունքի մեկնաբանման՝ այդ դատական ակտը «քննչական մարգարիտներում» տեղավորելու դատական ակտ է, իհարկե՝ բացասական առումով»։  Ձերբակալումից հետո Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է, պատրաստակամություն հայտնել ցուցմունք տալու, մանրամասն նկարագրել հանգամանքները։ Այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ։

Ռաֆայել Մարտիրոսյանն ասել է, որ  Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ թե ինչու է վատթարացել առողջական վիճակը, արդյոք դա կարող է կապված լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ստացված մարմնական վնասվածքների հետ՝ փաստաբանը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանը նախկինում սրտի հետ կապված բժշկական միջամտության է ենթարկվել, հավանաբար, այդ գործողությունները նպաստել են՝ առողջական վիճակի վատթարացմանը՝ սրտի հետ կապված։

«Այն, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ, սա բացահայտ է։ Բերման ենթարկելու ընթացքում ֆիզիկական նման ուժի կիրառումը համարժեք չէր, առավել ևս, որ Բալասանյանը որևէ դիմադրություն ցույց չի տվել, իրեն չի բացատրվել, որ բերման են ենթարկում։ Վիտալի Բալասանյանը պարզապես հայտնել է, որ իրենց գործողություններն իրավաչափ չեն, չեն գործում Քրեական դատավարության օրենսգրքի և Հետախոզության մարմինների մասին օրենքի դրույթների համաձայն։ Այսքանը։ Իսկ երբ ցանկացել են բերման ենթարկել, քաշքշուկ է եղել, ոլորել են ձեռքերը և այդ ժամանակ էլ վնասվածքներ են ստացել»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ ըստ ԱԱԾ ծառայողների ցուցմունքների՝ Վիտալի Բալասանյանը դիմադրություն է ցույց տվել, մինչդեռ, պաշտպանության կողմը հայտնել է, որ կան ապացույցներ, այդ թվում՝ վկաներ, որոնք ցուցմունք են տալու Վիտալի Բալասանյանի՝ բարեխիղճ ենթարկվելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Վիտալի Բալասանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Նշենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ տվյալ հանցանքի հասարակական վտանգավորությունը ցածր է, ըստ այդմ, փաստաբանի դիտարկմամբ՝ ձերբակալման հնարավորությունը հեռանում է։ Հարցին՝ արդյո՞ք Վիտալի Բալասանյանին ինչ-որ գործընթացներից մեկուսացնելու խնդիր էին լուծում իրավապահ մարմինները՝ Մարտիրոսյանը պատասխանել է. «Մենք դժվարանում ենք այս պահի դրույթամբ հայտարարել, թե արդյոք այդ գործողությունները քաղաքական նպատակներ հետապնդում են, թե ոչ։ Ընդ որում, նաև հարցադրում եմ արել պարոն Բալասանյանին, թե արդյոք սա դիտարկվում է քաղաքական համատեքստում, պարոն Բալասանյանը հայտարարել է, որ դեռևս անորոշ է և հստակ չի կարող հայտարարել այն մասին, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն հետագա գործընթացները, իհարկե, լիովին կբացահայտեն, թե ինչ նպատակ է հետապնդում պարոն Բալասանյանի ձերբակալությունը»։

Ինչ վերաբերում է խուզարկությանը, հարցին՝ արդյո՞ք ինչ-որ իրեր առգրավվել են, ի վերջո, պարզվել է, թե ինչ էին փնտրում, փաստաբանը պատասխանել է, որ որևէ տեղեկություն չունեն խուզարկության ընթացքում ձեռք բերված գույքի մասին, թե ինչ են հայտնաբերել, ինչ՝ չեն հայտնաբերել, ինչ են ցանկացել հայտնաբերել՝ հայտնի չէ։

«Վիտալի Բալասանյանը խնդրել է ԱԱԾ աշխատողներին հայտնել, թե ինչ առարկա է իրենց հետաքրքրում, որ կարողանա կամավոր հանձնել, սակայն որևէ պատասխան չի ստացվել»,- ասել է նա։

Վիտալի Բալասանյան ձերբակալություն Արցախ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին