f

Անկախ

«Մա՛մ, մեզ դավաճանել են, մենք չենք պարտվել»․ հերոս Արզուման Շմավոնյան


Պատերազմի օրերին տիկին Հասմիկը վատ երազներ էր տեսնում գրատախտակին ինչ-որ մեկը գրում էր «մահ»։ Արթնանում էր տագնապած, և չնայած որդին՝ Արզումանը, ամեն օր զանգում էր մարտադաշտից, մայրական սիրտն անհանգիստ էր, զգում էր վտանգը։Մեզ հետ զրույցում ցավով ու կարոտով է պատմում որդու մասին, արցունքները զսպել չի կարողանում, լացն էլ չիթեթևացնում որդեկորույս մոր ցավը։

Քաջ Արզումանը

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղից Արզուման Շմավոնյանը 2019 թվականի հուլիսի 5-ին էր զորակոչվել բանակ․ ծառայում էր Մարտունու N զորամասում։Խելացի, ճշտախոս, գերազանց վարքագծով էր նա․ այսպես է որդուն բնութագրում մայրը։ Նրա խոսքով՝ երբեք չէր դժգոհել ծառայությունից, խաղաղ պայմաններում ամեն ինչ լավ էր։

«Երբ սկսվեց պատերազմը, կռվի թեժ ժամանակ, իրենց զորամասը պայթեցրել են։Արզումանը վիրավորվել էր։Ավագ որդիս գնաց նրան հետ բերելու, բայց նա չեկավ։ Ասում էր՝ պետք է մնար նորակոչիկների հետ, որովհետև նրանք միայնակ չէին կարող սահմանը պաշտպանել»,-պատմում է մայրը։

Մարտունու զորամասի պայթյունից հետո Արզումանին և նրա ծառայակից ընկերներին տեղափոխել են Իվանյանի N զորամաս։ Հետ վերադառնալուց հետո թշնամին ոչնչացրել է նրանց տանկերը, բայց Արզումանը հրաշքով փրկվել է։ Շատ է բարկացել դրանից,անգամ առանց ճաշելու քնել է։ Հենց քնած ժամանակ էլ զոհվել է՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Ուր ասես՝ չեն ուղարկել նրանց։ Ինքը փորձ  ուներ, միշտ առաջ էր ընկնում, որ իրեն առաջինն ուղարկեին։ Գնացել ու բազմիցս հետ է եկել հաղթանակով»,-ցավոտ հպարտությամբ ասում է մայրը։

Պատերազմի օրերին Արզումանը մորն ամեն օր զանգում էր, ասում էր՝ մամա, խաղաղ է, ամեն ինչ լավ է։ Այնինչ ամենաթեժ  տեղերում էր կռվում։

«Ասում էի՝ այ, Արզջան, ախր ամեն օր զինվոր են բերում, հուղարկավորում, ինչու՞ ես խաբում»,-ասում է մայրը։

Զոհվել է Կարմիր Շուկայում

 Հոկտեմբերի 27-ին որդին զանգել է մորն ու ասել՝ մամ ջան, դու ուժեղ կին ես, դու քեզ լավ կպահես, պապայիս ու ախպորս կնայես, մենք էլ չեն կարող խոսել։

«Ասաց՝ մամ, մեզ դավաճանել են, թե չէ մենք չենք պարտվել։ Ես էլ խնդրել եմ՝ հանկարծ հեռախոսը չանջատի»,-լացելով ասում է մայրը։

Հաջորդ օրը եղել է Արզումանի վերջին հեռախոսազանգը։ Զանգել է և ասել, որ  վերջին անգամ են խոսում։ Այդ օրը մայրը, հեռախոսը ձեռքին, պատուհանի մոտ կանգնած էր։ Տիկին Հասմիկն այդ օրերին վատ երազներ էր տեսնում․ գրատախտակին ինչ-որ մեկը գրել էր «մահ»։ Գիշերները չէր քնում, անընդհատ լուրեր էր կարդում։ Արթնանում էր տագնապած և անհանգստանում՝ միայն թե վատ բան չլինի։ Ասում է՝ այդ օրերին որդու անկողնում էր քնում։ Հենց այդ օրն ամուսինն Աստծուն փառք է տվել, որ իրենց և հարևան գյուղերից զոհ չունեն, չիմանալով, որ հենց այդ օրը կլսեր որդու զոհվելու գույժը։

«Չենք հասկացել իրականությունը, այնինչ վատ երազներ էի տեսնում։ Երազումս որդիս եկավ և ասաց․ «Ոչինչ, թե պապան քեզ չի բերել ինձ մոտ, ինձ կբերեն քեզ մոտ և  դու կտեսնես»։ Հետո ծուխ բարձրացավ, ես էլ գոռում էի՝ Արզուման, Արզուման։ Մեր հայրենիքն էր՝ ծխի մեջ, վտանգված։ Հետո լույսերն անջատվում են։ Նայում եմ՝ փոքրիկ արկղում որդիս է, կողքին՝ մարդիկ նստած», -ասում է նա։

Իրենց գյուղի նույն փողոցում երկու զոհ են տվել։ Արզումանի զոհվելու օրը մյուս զինվորի մայրը տիկին Հասմիկին իր տուն է հրավիրել, ասել, որ նրա որդին ամեն օր զանգում է, և դա լավ է, իսկ իր որդուց լուր չունի, չի զանգում։ Տիկին Հասմիկն այդ օրը շատ անհանգիստ է եղել։ Որդին երազում եկել և երեք անգամ նրան կանչել է։ Մայրն անհանգիստ այդ օրը որդու զանգին էր սպասում, զգում էր՝ որդու զանգն ուշանում էր։ Երբ ամուսինը եկավ, նրա դեմքից հասկացավ, որ որդին էլ չկա։

Արզուման Շմավոնյանը Հադրութում մարտական գործողությունների ժամանակ կասեցրել  է հակառակորդի առաջխաղացումը՝ խոցելով թշնամու զրահատեխնիկան և հետևակը։ Հոկտեմբերի 5-6-ը Ջրականում հմուտ տանկ վարելու շնորհիվ կարողացել է դուրս գալ շրջափակումից։

«Հիմա մենք էլ չենք ապրում»,- արցունքների միջից ասում է որդեկորույս մայրը։

Արզումանը զոհվել է հոկտեմբերի 29-ին՝ Կարմիր Շուկայում։ Նրան հաջորդ օրն են հարազատ գյուղ բերել՝ Եռագույնով պատված։

«Մատերն ամբողջ ծակված էին։ Անօդաչու թռչող սարքն ուղիղ գլխին է ընկել։ Գլխարկ էին հագցրել, գլուխը վառվել էր։ Ամբողջ գիշեր նստել եմ կողքին»,-ասում է մայրը։

Մերօրյա հերոսին հուղարկավորել են հարազատ գյուղի գերեզմանատանը։ Արզումանը բազում նվիրական երազանքներ ուներ, որոնք իրագործել չհասցրեց։ Սիրած աղջիկ ուներ, նպատակ ուներ զորացրվելուց հետո շուտ ամուսնանար։ Որոշել էր հորն օգնել։

Տիկին Հասմիկը եղել է Արցախում։ Ասում է՝ շատ է սիրում Արցախը, իր հարազատներն էլ են այնտեղ ապրել, բայց պատերազմի հետևանքով բռնի տեղահանվել են։ Խոստովանում  է՝ հիմա էլ է սիրում Արցախը, չէ որ այնտեղ իր որդուց մասնիկ կա։

Հասմիկ Հակոբյան

 

Հասմիկ Հակոբյան Արզուման Շմավոնյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան Արցախի Հանրապետություն

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին