f

Անկախ

Հացահատիկային գործարքը փաստացի դադարեցվել է. Պեսկով


Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան կվերադառնա հացահատիկային գործարքի իրականացմանը ռուսական պայմանների կատարումից հետո:

Հացահատիկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները փաստացի դադարեցվել են, այն չի գործում։ Ռուսական կողմն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանն այն բանից հետո, երբ պայմանների՝ իրեն վերաբերող մասը կատարվի։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է այսօր՝ հուլիսի 17-ին:

«Փաստորեն Սևծովյան պայմանավորվածություններն այսօր դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Ցավոք, Ռուսաստանին վերաբերող սևծովյան պայմանավորվածությունների մի մասը մինչ օրս չի կատարվել։ Այդ պատճառով դրա գործողությունը դադարում է», - ասել է Պեսկովը։

 

Նա ընդգծել է, որ երբ պայմանավորվածությունների ռուսական մասը կատարվի, Ռուսաստանը «անմիջապես կվերադառնա այդ գործարքի իրականացմանը»:

Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շուրջ բանակցություններին մասնակցող աղբյուրը հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ Անկարան ակնկալում է քննարկել հացահատիկի գործարքը և կարիքավոր երկրներին ռուսական պարենի մատակարարմանն աջակցելու թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա սպասվող այցի ընթացքում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՀ-ի իր գործընկեր Սիրիլ Ռամաֆոսայի հետ զրույցում հայտարարել էր, որ ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելու պարտավորությունները չեն կատարվել:

Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։

Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:

Դմիտրի Պեսկով հացահատիկի գործարք Ռուսաստան Աշխարհում

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին