f

Անկախ

Ստորագրահավաքի արդյունքները շուտով կհրապարակենք. ժողովուրդը չի վստահում Փաշինյանի արտաքին քաղաքականությանը. Թովմասյան


Ընդդիմությունն այստեղ է, ինձնից բացի, ես տեսա, որ «Հայաստան» խմբակցությունից եւս մեկ պատգամավոր մասնակցում է այս ակցիաներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, ՌԴ դեսպանատան մոտ հանուն Արցախի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը պասիվ է եւ չի մասնակցում այս ակցիաներին:

«Արձակուրդների շրջան է, չեմ կարող անհատապես բոլորի համար պատասխան տալ, բայց երկու խմբակլցությունների ներկայացուցիչներն այստեղ են, քաղաքական առումով ներկայացվածություն կա: Ես բնականաբար, ինչպես նաեւ իմ մյուս ընդդիմադիր գործընկերները մշտապես եղել ենք Արցախի կողքին: Կարծում եմ՝ ինչքան բարձր գոռանք, ինչքան բարձր մեր պահանջները ներկայացնենք, այնքան լսելի կլինի: Որովհետեւ  չի կարելի անտարբերության մեջ թողնել 120 հազար մարդկանց ճակատագիրը եւ հաշտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Մենք բոլորվ պետք է ընդվզենք եւ բացատրենք ամբողջ աշխարհին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում մենք 21-րդ դարում նոր ցեղասպանության ենք դատապարտում մեր ժողովրդին: Ինչքանո՞վ է դա տեղավորվում ՄԱԿ-ի սկզբունքների մեջ, միջազգային իրավունքի մեջ, երբ ամենօրյա ռեժիմով մարդկանց ապրելու իրավունքը, կյանքի իրավունքը, երեխաների, հղիների եւ մյուս բոլոր կատեգորիաների մարդկանց իրավունքները ամենօրյա ռեժիմով ոտնահարվում են»,-ասաց նա:

Թովմասյանը հիշեցրեց, որ դեռեւս մայիսից ինքը սկսել է ստորագրահավաք, որի արդյունքները շուտոկ կամփոփեն. «Բավականին տպավորիչ արդյունքներ են, ինչը նշանակում է, որ հյ ժողովուրդը չի վստահում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքական օրակարգին, եւ այն քայլերին, որոնք հիմա իրականացվում են: Դրանք ուղղակի մերժվում են:

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը մայիսի սկզբից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը հեռացնելու պահանջով։ Նա նշել էր, որ այս ձևով իր աջակցությունն է հայտնում  «ՈՉ՝ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժմանը։

Թագուհի Թովմասյան ստորագրահավաք Նիկոլ Փաշինյան Հայաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին