f

Անկախ

Չնայած ծանր շրջափակմանը և դժվարին իրավիճակին՝ Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիրը


Ագրոճամբարի ծրագիր՝ շրջափակված Արցախում

18 հուլիսի, Ստեփանակերտ:Չնայած ծանր շրջափակմանը և դժվարին իրավիճակին՝ Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիր, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը: Ծրագիրն իրականացնում է ClimateUturn-ը:

Հունիսի 12-ից մեկնարկած ագրոճամբարին արդեն շուրջ 50 երեխա է մասնակցել Շոշից, Մխիթարաշենից, Մարտակերտից և Նորագյուղից: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև Ճարտարում և Ծովատեղում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ներգրավել 13-17 տարեկան շուրջ 150 երեխա Ստեփանակերտից և Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններից: Ծրագիրը կշարունակիվիմինչև ամառվա վերջ:

Ագրոճամբարի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի սեփական հողատարածքի մի հատվածում կատարվում են հողի վերականգնման աշխատանքներ, տնկվում են սեզոնային սերմեր, ինչպես նաև մասնակիցները ստանում են գիտելիքներ վերականգնողական գյուղատնտեսության վերաբերյալ: Եթե երեխաները ցանկանում են մշակել իրենց սեփական գյուղատնտեսական նախագիծը, հնարավորություն է  ստեղծվում նաև նախագծերի կառավարման հմտությունները զարգացնելու համար:  Ճամբարի շրջանակներում երեխաները սովորում են, թե ինչպես կարելի է պայքարել մոլախոտերի դեմ, ինչպես են չոր խոտն ու տերևները օգնում խնայել ջուրը գյուղատնտեսությունում, ինչպես ստանալ առավելագույն բերք՝ ունենալով քիչ հողատարածք, ինչպես կատարել աշխատանքներ հողի հետ էլեկտրականության բացակայության պայմաններում, ինչ է հարկավոր առողջ հող ունենալու համար, ինչպես կարելի է ստանալ մաքուր բերք առանց քիմիկատների, ինչպես ճիշտ պահպանել ստացված բերքը։

«ClimateUturn-ը 4 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում, և արդեն մեկ տարի՝ Արցախում:Ծրագրի արցախցիշրջանավարտներից մի քանիսը ճամբարի շրջանակներում աշխատելու հնարավորություն են ստացել և դարձել ճամբարի մարզիչ։  Մենք ուրախությամբ արձագանքեցինք «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությանը և ստանձնեցինք ծրագրի իրականացման պատասխանատվությունը, որովհետև շրջափակման այս ծանր պայմաններում շատ կարևոր է առաջին հերթին ապահովել երեխաների զբաղվածությունը, ինչպես նաև նրանց փոխանցել օգտական գիտելիքներ և օգնել հաղթահարել դժվարությունները», -  ասում է ClimateUturn-ի ղեկավար Դիանա Բադեյանը:

Ծրագիրը կշարունակվի մինչև ամառվա վերջ, մասնակցության համար կարելի է գրանցվել հետևյալ կայքի միջոցով՝ https://climateuturn.am/agrocamp:

Ագրոճամբարի ծրագիրն անցկացվում է Արցախի շարունակական զարգացման «Ուսուցողական գեղագիտակ» ամառային փառատոնի շրջանակներում, որն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։

Փառատոնը կազմակերպվում է ամառային ուսումնական ճամբարների սկզբունքով, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է կրթական առաջնահերթություններից մեկին:

««Մենք ենք մեր սարերը» գործակալությունը և նրա համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մեծապես կարևորում են կրթական ծրագրերը: Մենք երկար էինք մտածում, թե ինչպես կազմակերպենք ամառային զարգացման ծրագրերը նման պայմաններում: Ամառային զարգացման փառատոնը նորություն է Արցախի համար, և պետք է ասեմ, որ այս նորարարությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում: Մենք փորձել են ընդգրկել կրթական առաջնահերթությունների ողջ շրջանակը՝ սպորտային-մարտավարական մարզումներից մինչևառաջնորդության զարգացում: Շարունակելով զարգանալ և ուժեղանալ՝ մենք ուղերձ ենք հղում ողջ աշխարհին, որ կարելի է ֆիզիկական շրջափակում մտցնել, բայց անհնար է մեզ ստիպել դադարել սովորել: Մենք առաջիկայում ևս շարունակելու ենք շեշտը դնել թիմային կարողությունների զարգացման, տեղական և գլոբալ փոփոխությունների նկատմամբ դիմադրողականության ամրապնդման, համաշխարհային զարգացումներից անմասն չմնալու և համայնքների ինքնաբավության ապահովման վրա», - նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։

 

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

Արցախ ճամբար Հայաստան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին