Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը Թբիլիսիում երկու ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի հավաքականի հետ։
Երկու հանդիպումներում էլ Արտակ Ադամյանի գլխավորած թիմը պարտություն է կրել։
Առաջին խաղում հայ ֆուտբոլիստուհիները պարտվել են 0:5 հաշվով, երկրորդ խաղում՝ 1:3 հաշվով։