f

Անկախ

Պետականակիր, հայրենատեր ազգ ժողովուրդ լինելը պատիվ է, իհարկե, բայց..


1918 թվականին դարավոր պետականազրկումից հետո ստեղծվեց Հայաստանի հանրապետությունը: Պետականակիր, հայրենատեր ազգ ժողովուրդ լինելը պատիվ է, իհարկե, բայց...Արդար չի լինի, եթե ասենք, որ ժողովուրդը սեփական, անկախ ազգային պետության փափագ չուներ: Մեր համարյա բոլոր բարբառներում լայնորեն տարածում ունեցող մի բառ միայն կվկայակոչեմ՝ դովլաթ, որ նշանակում է հարստություն, առատություն: Մեր հարևաններից փոխառված այդ բառն, ի դեպ, թարգմանվում է պետություն, այսինքն՝ սովորական հայ մարդը իր կյանքի բարենորոգումը, բարելավումը ըստ ամենայնի կապում էր հենց ազգային, սեփական պետության գաղափարի հետ: Եվ այդ ամենևին երևութական, վերացական եզրահանգում չէր գերազանցապես անգրագետ հայ բնակչության համար: 1919 թվականին հրապարակված թերթերում հետաքրքիր հոդվածներ կան, որոնցից, օրինակ, տեղեկանում ես, որ միջին վիճակագրական հային Հայաստանում ցանկացած տեսակի՝ վարելահող, արոտ, թե խոտհարք, շատ ավելի քիչ հող էր բաժին ընկնում, քան թուրքին, քրդին, առավել ևս ռուսին: Թուրքերը հայերից 1.7 անգամ ավելի շատ հող ունեին, քրդերը՝ 2.4, իսկ ռուսները՝ 2.7 անգամ: Սեփական հայրենիքում հողի հարստության առումով չորրորդ տեղում էինք, 4-րդ սորտի մարդ: Այդ վիճակագրությունը հստակ արտացոլում է այն աչառու քաղաքականությունը, որ հայկական տարրի նկատմամբ վարել են մեր երկրին հերթափոխով տիրած օտարները՝ պարսիկ, թուրք, թե ռուս: Ու նույնիսկ անգրագետ հայ մարդը սա չհասկանալ ու չտեսնել չէր կարող, որովհետև իր առօրյա կյանքում ամեն օր ստիպված էր հաղթահարել իրավազրկության ու աղքատության դժվարությունը: Եթե վերածենք եկամտի բերքի տեսքով, օրինակ, ապա մեկ հային բաժին կընկներ 69, թուրքին 100, քրդին 120, իսկ ռուսին մոտ 130 փութ: Ըստ որում եկամտային այդ անհամաչափության հիմքում մեկ կարևոր իրողություն էլ կար՝ այն, որ հայի եկամուտը կենսապահովման նվազագույնից պակաս էր, մյուսներինն ավել: Պակասող ցորենը հայը պիտի գներ նրանցից, ովքեր ավել ունեին, և գնում էր դրանցից որևէ մեկի համար աշխատելով: Եվ ահա այսպիսի պայմաններում ստեղծվեց հայի պետությունը, որ պիտի նրան պաշտպան դառնար ու տեր դարձներ սեփական հայրենիքում: Ծանր ժամանակներ էին, տասնյակ հազարավոր գաղթականներից բացի պետք էր պահել պետական ապարատ և բանակ: Նորաստեղծ ազգային պետության ծանրությունը, իհարկե, հայինը պետք է լիներ, բայց... Հողային, հետևաբար և եկամտային անհամաչափությունը, նախկինից եկող աչառու լուծը հայ մարդու վզից հանելու փոխարեն հայկական իշխանությունը, զգուշանալով օտարազգիների դժգոհությունից և բողոքի ցույցերից, անհրաժեշտ հացահատիկը հարկի տեսքով սկսեց գանձել նույն հայ գյուղացուց, որ առանց այդ էլ հացի անբավարարություն ուներ: Ու օր-օրի այդպիսի պետությունը սկսեց հայի համար դառնալ նույնքան օտար ու ատելի, գուցե ավելի, քան թուրքինը, պարսիկինը կամ ռուսինը: Եվ երբ եկավ պատերազմի ժամը հազարավորները չուզեցին կռվել, պատերազմ մեկնածներից շատերը փախան ռազմի դաշտից մեռնելու վախից...

Ինչո՞ւ ենք մենք կարծում, թե ներկա պետական համակարգը, պետությունը ինչ-որ պատճառով կարող է կամ պետք է ավելի կենսունակ լինել, քան առաջին հանրապետությունը։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին