f

Անկախ

Սասունը հովիվ էր. Նորաթուխ պաշտոնյաներ, լավ վերաբերվեք մեր քույրերին և եղբայրներին, ոչինչ հավերժ չէ․ ՔՊ-ական պատգամավոր


ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով. «Սասունը 24/7 ռեժիմով հովիվ էր սարերում։ Լողանում էր առվի ջրերում, ուտում էր ինչ պատահի։ Մի օր Սասունի հայրը մահացավ, Սասունին կտակելով իրենց խարխուլ տունը։ Ու սկսվեց Սասունի ոդիսականը։ Մի տարի քարշ տվեցին դատարաններով՝ թե հորդ անվան մի տառը մահվան վկայականում սխալ է գրված։ Մի հանրային պաշտպան էլ կցել են Սասունին, ով ավելի շուտ դատական կատարածու է, քան Սասունի պաշտպան։ Մի խոսքով, երբ մի տարի հետո Սասունը հոգնած աշխարհից, այլայլված դիմում է ինձ, զայրացած զանգում եմ ԶԱԳՍ-ի աշխատակցին, պահանջելով շտապ ուղղել սխալը, Սասունի խնդիրը լուծվում է։ Սասունն ապշահար նայում էր երկնքին՝ չհասկանալով, թե եթե այդպիսի լուծում կար, ապա ինչո՞ւ էին իրեն տարուց ավելի տանջում։ Այս առիթով դիմում եմ մեր նորաթուխ պաշտոնյաներին, պարեկներին, իրավապահներին.

Ձեր աշխատանքի ընթացքում բազմաթիվ են հանդիպում քաղաքացիներ, որոնք չգիտեն օրենքները, կրթված չեն, սակայն նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, նրանց շնորհիվ եք դուք և մենք պաշտոններ զբաղեցնում։ Երբե՛ք մի մոռացեք և մի արհամարհեք նրանց, այլ ընդհակառակը՝ օգնեք նրանց բոլոր հարցերում, մի՛ ծուլացեք, համբերատար եղեք նրանց հետ։

Հիշե՛ք՝ նրանց շնորհիվ դուք աշխատանք ունեք, իսկ նրանց մի մասն անգործ է, անարդարություններից հոգնած եկել են ձեր դուռը վերջին հույսով։ Լավ վերաբերվեք մեր քույրերին և եղբայրներին, ոչինչ հավերժ չէ։ Հարգելի պարեկ, երիտասարդների մեջ հասակակցիդ տես, փորձի՛ր օգնել նրան, ոչ թե միայն տուգանել, այլ նաև հարգել, ներել։ Հարգելի քննիչ, դատախազ,դատավոր,արդար դատեք, թացը չորից զատեք,թույլին,անզորին տեր կանգնեք։Սա է հզոր երկիր ունենալու դժվարին ընթացքը։

Լավ օր բոլորիս…»:

Հայաստան Սերգեյ Բագրատյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին