f

Անկախ

Իշխանության ինտելեկտը չի բավարարում, որ հակադարձեն Աշոտյանին, դրա համար կալանավորում են․ փաստաբան


Արդեն 2-3 տարի է, որ խոսել պօրինի կալանավորման մասին, տեղին չէ, երբ մեր աչքի առաջ եւ մենք ապրում ենք ազգային աղետ, երբ մեր հայրենիքը վաճառվել է, երբ եր տղաները պարզապես մսաղաց են ուղարկվել ինչ-որ մեկի բարեկեցությունը լավացնելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Այս ամենի ֆոնին մնացած խնդիրներն անգամ խնդիր էլ չեն, անգամ մարդու անազատությունը: Բայց պայքարը պետք է շարունկվի եւ Արմեն Աշոտյանի գործը այդ հանգրվաններից մեկն է: Միշտ պետք է պատռել սրիկաների դիմակը»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, պետք է միշտ ասել ճշմարտությունը, որը ամենահզոր զենքն է, որը կարող է տապալել ցանկացած սատանայական, հակահիգիենիկ  իշխանություն, ինչպես որ ունենք  Հայաստանում։

«Արմեն Աշոտյանի գործը հենց պայքարի այդ գործիքներից մեկն է։ Արմեն Աշոտյանի քրեական գործն  իրավաբանական առումով այնպիսի նոնսենս է, այնպիսի աբսուրդ է, խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել։ Մեղադրում են Աշոտյանին լիազորությունները չարաշահելու, վատնում կազմակերպելու, փողերի լվացում կազմակերպելու մեջ: Պետք չէ լինել իրավաբան հասկանալու համար, որ վատնում նշանակում է գույքի անվերադարձ կորուստ: Փողերի լվացման դեպքում էլ պետք է լինի հանցավոր ծագում ունեցող փող, որը դու այլակերպում ես, լվանում ես եւ ինչ-որ պահի այդ փողն ունենում ես օրինական կերպով:

Ի՞նչ է եղել. Բժշկական համալսարանը, որ ամենահարուստ բուհն է մեր երկրի, եւ արհկոմը գնում են անշշարժ գույք: Այդ ժամնակ Արմեն Աշոտյանը հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եթե տեղյակ է եղել, դա նորմալ է: Այդ գույքը մինչ օրս պատկանում է նշված սուբյեկտներին եւ այն այսօր արժի 2 անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերվել: Հիմա եթե սրա մեջ տեսնում են վատնում կամ փողերի լվացում, սա իրավաբանական դեպք չէ, հավատացեք, սա հոգեբուժական դեպք է»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նա հիշեցրեց, որ այս գործը քննվել է 4 տարի, եւ այդ ընթացքում ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ոչինչ չեն գտել եւ գործը գնում էր կարճման. «Մեկ էլ հանկարծ պարոն Արգիշտի Քյարամյանը որոշում է գործը վերցնել, իհարկե, ինքը չի որոշում, իրեն հանձնարարում են, եւ մարդուն մեղադրանք են առաջադրում: 7-8 ամիս է կարդում են գործը, ու այնտեղ հասկանալու բան էլ չկա:

Հավատացեք, Վանո Սիրադեղյանի  ժամանակ շատ ավելի ազնիվ էր, երբ մարդու   գրպանը պլան կամ զենք էին գցում։ Շատ ավելի ազնիվ էին, ասում էին՝ ուզում ենք դու նստես։ Իհարկե, դա սրիկայություն էր, բայց շատ ավելի ազնիվ էր, քան այն, ինչ հիմա է կատարվում։ Այսինքն, Վանո Սիրադեղյանի աշակերտը հեչ բանի պետք չեկավ»,- ասաց փաստաբանը:

Նա ընդգծեց, որ Արմեն Աշոտյանի դեպքը դասական քաղաքական հետապնդում է. «Ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանին ոչ թե նախկին մեղքերի համար են բռնել կամ մարդկանց ուշադրությունը շեղելու համար է, նա նոր տեսակի քաղաքական բանտարկյալ  է նիկոլական Հայաստանում ընդամենը շիտակ խոսքի համար։ Նա միակն էր, որ ըստ բաղադրամասերի վերլուծում է այն ամենը, ինչ սրանք կոչում են արտաքին քաղաքականություն կամ արտաքին խայտառակություն և հստակ քննադատում էր։ Նրանց ամբողջ հավաքական ինտելեկտը չի բավարարում, որ  հակադարձեն Արմեն Աշոտյանին: Բացահայտ, ձեր ինտելեկտուալ ոչնչությունը թաքցնելու համար կալանավորել եք մարդու»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նա ընդգծեց, որ Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու մասին արդեն հայտարարում են եվրոպական կառույցները, դրա մասին են վկայում սոցիոլոգիական հարցումները:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Հայաստան Տիգրան Աթանեսյան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին