f

Անկախ

«Տրամադրությունը մարտական է». Արմեն Աշոտյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա այդ մասին հայտարարեց այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Փաստաբանը վստահեցրեց, որ իրենք դիմելու են իրավաբանական պայքարի բոլոր մեթոդներին, եթե գործը գնա դատարան, ապա կօգտագործեն նաև այդ ամբիոնը։

Խոսելով Աշոտյանի պահման պայմանների մասին` Աթանեսյանը հայտնեց, որ նա պահվում է սովորական խցում. «Արմենի տրամադրությունը մարտական է, որեւէ ընկճում չկա: Հիմա կյանքի այդ հանգրվանն է, քաղաքական գործչի համար դժվար փուլ է Հայաստանում, որը պետք է անցնի պատվով, եւ ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի»:

Անդրադառնալով իրավապաշտպան կառույցների արձագանքներին, փաստաբանն ասաց. «Հայաստանում իրավապաշտպան չկա, բացի Ավետիք Իշխանյանից: Բոլոր իրավապաշտպաններին, որոնց տեսնում էինք մինչեւ այսպես կոչված, հեղափոխությունը, ընդամենը սորոսական էին, ընդամենը ֆինանսավորվում էին, դա բիզնես էր: Տեսեք, թե ինչ հսկայական գրանտներ են ստացել, ինչեր էին խոսում, ո՞ւր են, չկան: Որովհետեւ այդ ուղղությամբ գրանտներ չեն տալիս: Մենք շատ տխուր ու թերզարգացած հասարակություն ենք: Իսկ միջազգային կառույցների մասին սխալ տպավորություն է, որ նրանք գալիս են Հայաստանը ծաղկեցնելու, շենացնելու, օգնելու: Այդ բոլոր կառույցները եւ պետությունները թքած ունեն Հայաստանի վրա: Հայաստանն իրենց համար մի պետություն է, որ ռուսական ազդեցության տակ է, պետք է այդտեղից հանել: Թե արանքում 5 հազար մարդ կսպանեն, թե 100 հազար, իրենք բացարձակ թքած ունեն: Մյուս կողմից ո՞վ կարող է հարգել մի ազգի, որն ընտրում է Նիկոլին»,-ասաց Աթանեսյանը:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Հայաստան Տիգրան Աթանեսյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին