f

Անկախ

Ինչո՞ւ մոտիվացիա չկա ընտրելու բնագիտամաթեմատիկական և ռազմական մասնագիտություններ 


Այս տարի ևս մեծ աղմուկ հանեց բուհեր ընդունված ուսանողների թվաքանակի կտրուկ նվազման և բուհերի թերբեռնվածության մասին լուրերը։
Այս համատեքստում հետևյալ հարցերն են առաջանում.

1. ինչո՞ւ է շեշտակի նվազել բուհական կրթություն ստանալ ցանկացողների թվաքանակը
2. ինչո՞ւ մոդիվացիա չկա ընտրելու ռազմական և բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ մասնագիտություններ։

Այսօր արդիական դարձած այս հիմնախնդիրը ունի բազմաշերտ տարրեր, որոնցից ամենակարևորներին կփորձեմ անդրադարձ կատարել։

Արծարծված հիմնախնդիրը լուծումը ունի լրջագույն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման կոնտեքստում։ Հայաստանյան բուհերում ուսանողների ընդհանուր թվաքանակի դինամիկայի նվազման միտումները սկսեցին առավել ցայտուն երևալ 2010թ. սկսած։ Հիշյալ հիմնախնդրի առաջացման առաջնային կոմպոնենտ  է համարվում դեմոգրաֆիական աղետը որի առջև կանգնած է Հայաստանը։ Հայաստանը արդեն դեպուպուլյացիայի մեջ հայտնված երկիր է համարվում, օրինակ` Սյունիքի մարզի 117 դպրոցներից 78-ում կա 100-ից պակաս աշակերտ և այլն։ Դոմինոյի էֆեկտով դեմոգրաֆիական ճգնաժամը բերում է դպրոցների թերբեռնվածությանը որը իր հերթին հանգեցնում է բուհերի թերբեռնվածությանը։

Հաջորդ կարևորագույն հանգամանքը պայմանավորված է Հայաստանում բուհական կրթություն առաջարկող հաստատությունների մեծ թվաքանակով, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են մոտ 26 պետական (որոնցից 4-ը միջազգային կառավարմամբ) և 33 ոչ պետական (արտոնագրված) բարձրագույն ուսումնական հաստատություններ: Կարծում եմ խնդրի միակ լուծումը բուհերի միավորման համատեքստում պետք է դիտարկել։ Ինչպես նաև բավարար չի գործում բուհ-աշխատաշուկա համագործակցությունը։ Արդյունքում բուհերը տալիս են մասնագետներ որոնք կամ անհրաժեշտ չեն աշխատաշուկայում` տնտեսական ցածր զարգացման և աշխատաշուկայի խիստ սահմանափակ լինելու պատճառով, կամ բուհերը հաճախակի չեն կարողանում տալ այնպիսի արդի մասնագիտություններ, որոնք իսկապես այսօր խիստ անհրաժեշտ են աշխատաշուկայում և այլն։

Շատ հաճախ բուհերեր դիմելուց սովորողները ընտրում են այնպիսի մասնագիտություններ որոնք աշխատաշուկայում համեմատաբար լավ են վարձատրվում։ Օրինակ` գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսուցիչը, դասախոս-գիտնականը և զինվորականը աշխատող աղքատ են համարվում քանի-որ նույնիսկ չեն ստանում այն չափի աշխատավարձ, որը կբավարարի նվազագույն կենցաղային կարիքների բավարարման համար։ Սա տեսնելով սովորողները չեն ընտրում ուսումնամանկավարժական և ռազմական մասնագիտություններ կամ չեն ուզում զբաղվել գիտությամբ և այլն։ Արդյունքում խնդիրը այնքան է խորացել, որ ուսուցիչների և դասախոսների գրեթե կեսից ավելին ունեն 63-ից բարձր տարիք, իսկ բանակում էլ սպայական կազմի լրջագույն պակաս կա։ Այս առումով առավել վտանգավոր է վիճակը բնագիտամաթեմատիկական և ռազմական մասնագիտությունների մասով։ Սա պետության ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ աղետն է։

Հաջորդ կարևորագույն կոմպոնենտը ունի մենթալիտայի բաղադրիչ։ Գաղտնիք չէ, որ շատ հաճախ սովորողները իրենք չեն ընտրում իրենց մասնագիտությունները, սովորողներից շատերին իրենց ծնողներն են ստիպում ընտրել այս կամ այն «մոդայիկ» մասնագիտությունը (բժիշկ, իրավաբան) և այլն։ Անշուշտ ծնողներից շատերը իրենց նմանօրինակ «խորհուրդներով» կամ «պարտադրանքով» ինչ-որ առումով հարցականի տակ են դնում իրենց զավակների ապագան։

Քարոզչությունը և մեդիա արտադրանքը (ֆիլմեր, սերիալ, ժամանցայի ծրագրեր) ևս մեծ դեր ունի հասարակության առժեհամակարգային պատկերացումների ձևավորման ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման վրա։ Գաղտնիք չէ, որ վերջին հետխորհրդային 31 տարիների ընթացքում անընդհատ պրոպագանդվում է հանցավոր աշխարհի արատավոր բարքերը սերյալների և այլ մեդիա արտադրանքների միջոցով, դրան հակառակ ծաղրի է ենթարկվում կրթված մարդ լինելը, ուսուցիչ, դասախոս կամ գիտնական լինելը և այլն։ Որի արդյունքում այսօրվա հայ երեխայի հերոսը ցավոք սրտի ոչ թե ուսուցիչն է,  զինվորականը կամ գիտնականը այլ դժբախտաբար սերիալի գողական հերոսը կամ որևէ օլիգարխի ախռանիկը։ Այս ամենը տեսնելով դպրոցահասակ երեխան էլ չի ուզում մեծանա դառնա գիտնական, ուսուցիչ կամ զինվորական։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հ. Գ. մենք հասել ենք մի հանգրվանի որտեղ ընդունելության քննություններում 20 միավորից 7,50 («անբավարար») միավոր ստացած շրջանավարտները գլուխ են գովում «բարձր արդյունք»  գրանցելու և այս կամ այն ԲՈՒՀ-ը ընդունվելու վերաբերյալ։

Վանո Կարապետյան

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

Վանո Կարապետյան ընդունելության քննություն բուհեր Հայաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին