f

Անկախ

Էլմիրա Կարապետյան․ «Լեհաստան մեկնել էինք մարտական տրամադրված ու մեդալի հետևից»


Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի հավաքականի համար մեդալների հաշվարկը բացեց հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը զույգը:
Հայ մարզիկները փայլուն հանդես եկան 10 մետր օդամղիչ ատրճանակ 30+30 կրակոց միքս մրցաձևի եզրափակչում՝ արժանանալով  արծաթե մեդալի: 
Անկախի հետ զրույցում Էլմիրա Կարապետյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատարստական  հագեցած շրջանի, ինչպես նաև ցույց տված ցանկացած արդյունք միշտ գերազանցելու  ցանկության մասին։


-Շնորհավորում ենք Եվրոպական խաղերում տպավորիչ ելույթների և արծաթե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցումներին։
-Շնորհակալ եմ։ Նախապատրաստական շրաջնում  մարզումներն անցկացրել ենք Երևանում․ ուսումնամարզական հավաքի չստացվեց անցկացնել։ Մարզումներն անցկացրել եմ անձնական մարզչիս և հավաքականի  մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Բավական հագեցած, ինտենսիվ, հետաքրքիր պարապմունքներ եմ անցկացրել․ ունեի հատուկ գրաֆիկ, որով մարզվում էի։ Երբեմն մարզվում էի Բենիկի հետ միասին, երբեմն առանձին՝ օրական 2 անգամ։
Լեհաստան մեկնել էի մարտական տրամադրված ու մեդալի հետևից։ Նշեմ, որ իմ անձնական արդյունքից գոհ չեմ, քանի որ անհատական պայքարում նույնպես կարող էի մեդալ նվաճել, ուղղակի այդ օրն այդպես ստացվեց՝ չգիտեմ ինչու։ 

 


 

-Ձեր և Բենիկի ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Իմ ու Բենիկի ելույթից շատ գոհ եմ, իհարկե երբեք պետք չէ բավարարվել ունեցածով։ Մենք կաշխատենք, որ մեր արդյունքն ավելի բարձր լինի, բայց տվյալ պահին  մեր լավագույն արդյունքն ենք ցույց տվել․ միքս վարժության արդյունքից շատ գոհ եմ, որը նաև ռեկորդ էր Եվրոպական խաղերի։ Եզրափակչում, որ 2-րդ տեղը գրավեցինք, այդ արդյունքից էլ եմ գոհ, ուղղակի մեր հակառակորդ թիմն էլ լավ կրակեց։ Լինում է, որ պարտվում ես, քանի որ լավ չէի կրակում, կամ այդ օրը քոնը չէր, բայց մենք շատ լավ կրակեցինք, իհարկե կարող էինք նաև ավելի լավ, հիմա արդեն աշխատում ենք, որ հաջորդ անգամ էլ ավելի լավ հանդես գանք։

 


 

-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Նոր մեդալ․ ուրախություն, որ Եվրոպական խաղերի մեդալ ունենք։

-Մեծամասշտաբ մարզական մրջոցառում, որտեղ ներկայացրիք Հայաստանն ու եռագույնը, կա՞ր պատասխանատվություն։ 
-Բոլոր մրցաշարերին նույն ձև եմ վերաբերում։ Ինձ համար կարևոր չէ օլիմպիական թե Եվրոպական խաղերն են, աշխարհի թե Եվրոպայի առաջնությունները։ Ես հանգիստ մարդ եմ ու նույն հանգստությամբ էլ վերաբերում եմ բոլոր մրցումներին։ Բոլորն ինձ համար հավասար են։ Մրցումը նրա համար չէ, որ պայքարես տարբեր մարդկանց դեմ, մրցումը նրա համար է, որ ինքդ քո դեմ պայքարես ու ինքդ  քեզ հաղթես, քո արդյունքը բարելավես․եթե մեդալ կլինի՝ շատ ավելի լավ։ Խնդիրն այն է չէ, որ մտածես, թե շատ կարևոր մրցաշար է՝ գնամ, լավ արդյունք ցույց տամ, խնդիրն այն է, որ գնաս և անես այն, ինչ կարողանում ես։ Կարծում եմ՝ Եվրոպական խաղերում մասամբ ստացվեց։ 
Ոգևորված եմ՝ ինչպես դիմավորեցին մեզ Հայաստանում․ երևի այսպիսի մեդալ չէր եղել։ Պահը հիշարժան էր, տպավորիչ, հաճելի։

հրաձգություն Սպորտ Եվրոպական խաղեր Էլմիրա Կարապետյան Բենիկ Խլղթայան Հայաստան մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին