ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Արբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակին և նրան, թե արդյոք հնարավոր է Լաչինի միջանցքի ապօրինաբար արգելափակման պայմաններում արցախահայությանը սնունդ մատակարարել ինքնաթիռներով ու ուղղաթիռներով:
«Մենք բոլոր կողմերի հետ աշխատում ենք ոչ միայն հանրային տիրույթում, իսկ ինչ վերաբերում է մարդասիրական օգնության առաքմանը, ապա, ինչպես հասկանում ենք, առանձին երկրներ, միջազգային կառույցներ աշխատում են այս հարցի լուծման տարբեր տարբերակների վրա»,- հակիրճ ասել է Զախարովան: