ԵՄ երկրներում պատրաստություն են անցել կամ ավարտում են 25 հազար ուկրաինացի զինվորականներ, հաղորդում է DPA-ն։
«Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ընթացիկ պլանները նախատեսում են 30 հազար ուկրաինացի զինծառայողների ուսուցում ԵՄ երկրներում։ Սակայն այդ նպատակին շուտով կհասնենք, քանի որ 25 հազար զինծառայողներ արդեն անցել են վերապատրաստման ծրագիրը կամ ավարտում են այն»,-գրում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ փաստաթղթում, որը պատրաստել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի համար, առաջարկվում է մոտ ժամանակներս որոշել ուկրաինացի զինվորականների ուսուցման նոր քանակական եւ որակական նպատակները: