f

Անկախ

Ստեղծվել է աստղագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի գալակտիկաների վերաբերյալ տվյալների շտեմարան


 ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները ստեղծել են Բյուրականի աստղադիտարանի համահիմնադիր, աստղագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի գալակտիկաների վերաբերյալ առկա տվյալների շտեմարան։

 

Բյուրականի մեկ մետրանոց աստղադիտակի օգնությամբ Բենիամին Մարգարյանը կատարել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը, նա մաս-մաս նկարահանել է ամբողջ երկինքը։ Դա տևել է տասնհինգ տարի։ Արդյունքում հնարավոր է եղել նկատել մեծ թվով գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ։ Դրանք ստացել են «Մարգարյանի գալակտիկաներ» անվանումը։

 

Շտեմարանում տեղադրված են ակադեմիկոս Մարգարյանի ցուցակները, բաշխումը երկնքում, գրականությունը, յուրաքանչյուր օբյեկտի մասին ամբողջական տեղեկատվություն, երկնքի թվայնացված շրջահայության (DSS1/DSS2) քարտեզները, թվայնացված բյուրականյան առաջին շրջահայության (DFBS) տվյալները և քարտեզները, ՆԱՍԱ-ի արտագալակտիկական տվյալների շտեմարանի (NED) տեղեկատվությունը, Սլոանի երկնքի թվային շրջահայության (SDSS) ուղղակի պատկերները, սպեկտրները։

 

««Մարգարյանի գալակտիկաները» խիստ կարևոր դեր ունեն աստղագիտության և աստղաֆիզիկայի ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես, արտագալակտիկական աստղագիտության, ակտիվ գալակտիկաների, գալակտիկաների էվոլյուցիայի, գալակտիկաներում աստղառաջացման գործընթացների, գալակտիկաների փոխազդեցությունների տեսանկյունից։ «Մարգարյանի գալակտիկաներն» արտագալակտիկական աստղագիտության մեջ թերևս ամենակարևոր օբյեկտներից են, և դրանց մանրակրկիտ ուսումնասիրությամբ են զբաղված բազմաթիվ աստղագետներ։ Այս օբյեկտների լիակատար տվյալների շտեմարան չի եղել, ինչը դժվարեցնում էր «Մարգարյանի գալակտիկաներ»-ի համապարփակ ուսումնասիրությունները։ Այժմ մեր խմբի կողմից ստեղծված «Մարգարյանի գալակտիկաներ»-ի համասեռ, բազմալիքային, բոլոր հնարավոր տվյալները պարունակող շտեմարանն օգտակար կլինի վիճակագրական ուսումնասիրությունների համար։ Այս աշխատանքը կնպաստի շատ այլ գիտական աշխատանքների իրականացմանը», - ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը։

 

Ըստ նրա՝ արդեն որոշ աստղագետներ հետաքրքրվել են կատարված աշխատանքով։ Մասնավորապես, ֆրանսիացի աստղագետ պրոֆեսոր Միշել Դենեֆելդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուսումնասիրություններ կատարել «Մարգարյանի գալակտիկաներ»-ի ենթակարմիր հատկությունների տիրույթում։

 

«Մեր խմբի կազմի ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են՝ Հայկ Աբրահամյան, Գուրգեն Պարոնյան, Գոռ Միքայելյան, Անդրանիկ Սուքիասյան, Լիանա Համբարձումյան և Վարդուհի Մկրտչյան»,- ասաց Արեգ Միքայելյանը։

 

Շտեմարանը ստեղծվել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի տրամադրած «Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտումն ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության միջոցով» առաջատար հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի կողմից։

 

21072023թ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան Բենիամին Մարգարյան Հայաստան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին