f

Անկախ

Արկածայինի և իրապատման սահմանագծին


Խոսք ըներցողի

 

Արկածային գրականության մասին խոսք բացվելիս ես առաջինը հիշում եմ ծնունդով Մեղրեցի Ներսես Խառատյանի վեպերը: Վերջին կարդացածս ՛՛Անհայտը՛՛ (՛՛ՎՄՎ Պրինտ՛՛ հրատ, 2022թ) վեպն է, որի թեման հասարակական հնչեղություն ունեցող հանցագործության բացահայյտումն է: Հոգեվերլուծական և մարդկային նուրբ փոխհարաբերությունների նկարագրության իմաստեվ այս գիրքը շատ նման է արմատներով իմ համագյուղացի (Շնող) Լուսինե Խառատյանի ՛՛Սիրիավեպ՛՛ (՛՛Գրանիշ՛՛ հրատ 2022թ) գրքին, որ ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՛՛Աջակցություն ստողծագործողներին և հետազոտողներին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՛՛ : Իմիջիայլոց գիտեմ, որ հեղինակների ազգանվան զուգադիպումը զուտ պատահականություն է, բայց փոխարենը ընթերցողին շատ բան կհուշի, եթե ասեմ, որ Լուսինե Խառատյանը դուստրն է կարճատև, բայց բեղուն կյանք ապրած Զավեն Խառատյանի և նրա ազգանունը սիրով ժառանգած ազգագրագետ, բարձրարժեք պատմագիտական և հրապարակախոսական գրքերի հեղինակ Հրանուշ Խառատյան-Առաքելյանին:

... Հենց սկզբից ասեմ, որ , երբ ավարտեցի ՛՛,Սիրիավեպ՛՛-ի ընթերցումը հասկացա, որ ամենևին էլ պատահական չի եղել, որ այդ գրքի միջազգային մրցութում հաղթելու մասին ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի հրապարակումը ընթերցելից ՛՛Սիրիավեպ՛՛-ը կարդացել էի ՛՛Սիրավեպ՛՛: Գրքում սերը  շատ է, շատ է մարդկային փոխհարաբերությունից ծնվող սիրուց մինչև փորձություններին դիմացող հայրենասիրություն, մինչև անմնացորդ պատասխանատվություն հայի ճակատագրի հանդեպ, մինչև սփյուռքի մեր հայրենակիցների և հայ տեսակի նկատմամբ փոխադարձ սերը:

... Հայաստանի երեք կին հետազոտողներ հայտնվում են նախապատերազմական Սիրիայում, հանդիպումներ ու զրույցներ ունենում ամենատարբեր մարդկանց հետ Դամասկոսում, Հալեպում, Ղամշլիում Քեսապում...

Ո՞վ է Բահան, որ հենց օդանավակայանում կդիմավորի Շուշանին, Էաթերին, Աստղիկին:

Աբու Հակոբը հայ է, որ ապրում է Մնաալուլայում, ո՞րն է նրա դերակատարությունը: Այս հարցերի պատասխանը որոնելւս ընթերցողը հեղինակի հետ Դամասկոսից հասնում է Հալեպ։ Այստեղ ասելիք ու անելիք ունեն տիկին Վարդին և դոկտոր Վարդանը:

-Ուզու՞մ էիք չէ, դաշնակների հետ հանդիպել,- հայտարարեց դոկտոր Վարդանը: Հարցականները գնալով շատանում են, պատասխանները դառնում զգուշավոր:

Զամշլին կարմիր սահմանային գոտի է,- փաստաթղթերը պիտի ստուգվեն:

Կանանց հրամայված է լուռ մնալ: Ղամշլին պատմալան Մծբինն է, ավելի խիստ հսկողության տակ է, քան Հալեպն ու Դամասկոսը, այն սահմանային գոտի է Թուրքիայի և Իրանի հետ:

Ո՞վ է Էրատոն: Կանայք գիտեն, որ նա Արտաշեսյանների վերջին թագուհին է: Խորհրդավոր սիզամարգերի մասին մտածելով ընթերցողը հասնում է ՛՛,Հ + Ա՛՛ ծածկագրին, որի համասարության նշանի դիմց հարցական նշան է փորագրում Աիշան, կարծես փորձելով ամրագրել իր կարևոր դերակատարությունը վեպում: Հետո Քեսապ: Աղջիկները պիտի վերադառնան Հայաստան: Պիտի վերադառնան տագնապած սրտով, քանզի հաըտնվել են Սիրիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Վերջաբան, թե (Չ) վերջաբան: Կհաջողվի աղջիկներին` Շուշանին, Էսթերին, Աստղիկին դուրս գալ այս բարդ իրավիճակից: Նա`ո՞վ  է այժմ մեկնում  Լիբանան, ինչու՞:

... Աստղիկը և Շուշանը ամեն ինչ պատմում են մեր ԱԱԾ-ին :

Այդ ամենի մասին է այս գիրքը, որ թեև որոկվում է արկածային, ինձ թվաց, որ շատ մոտ է իրապատմանը։ Կասեի, որ այն այդ երկուսի սահմանագծին է:

... Եվ հիմա, երբ ամենևին էլ խաղաղ չէ Հայոց մեծ տունը, արժե որ ամեն հայ կարդա նաև այս գիրքը ու ամեն օր գլուխը բարձին դնելուց առաջ խորհի պատմությունից դասեր առնելու իր պատրաստակամության մասին, համոզված լինելով, որ ժողովրդի մեջ սևեր և սպիտակներ չկան, հերոսները-դավաճան, դավաճան դասալիքները հերոս չեն կարգվում: Ամենաբարձր նիշով կյանքում , նաև քաղաքականության մեջ պիտի ճշմարտությունը գնահատվի :    

 

Վաղարշակ Ղորխմազյան

  Վաղարշակ Ղորխմազյան  Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին