f

Անկախ

SOS. 10 ամսական փոքրիկի մայրը միացել է հացադուլին


«Կանայք հանուն Արցախի» շարժմանը միացած կանայք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակում են նստացույց- հացադուլն արդեն 5 օր։ Ի զորակցություն տոտալ շրջափակման մեջ գտնվող, սովի եզրին կանգնած Արցախի մեր հայրենակիցների իրականացվող ակցիային միացողների թիվն օրեցօր ավելանում է։

Սայիդա Պողոսյանը, երեք անչափահաս երեխաներին տանը թողել, 10 ամսական փոքրիկի հետ եկել ու միացել է հացադուլին։
«Աշխարհի ցանկացած կետում, որտեղ թեկուզ մեկ հայ է ապրում, չպիտի անտարբեր լինի կատարվողին։ Արցախում աղետ է բառի բուն իմաստով։ Արցախի մեր հայրենակիցներին իրավունք չունենք մենակ թողնելու։ Ամբիցիաները, նախասիրությունները մի կողմ դնել ու անհապաղ համախմբվել է պետք Արցախի փրկության գաղափարի շուրջ։ Եթե արագ ոտքի չկանգնեցինք, անդառնալին է լինելու։ Ինչպես կարելի է իմանալ, որ թշնամու կողմից պաշարված Արցախեւմ երեխաները կիսասոված են քնում ու արթնանում, իմանալ, որ մարդիկ ուշագնաց են լինում թերսնվելու, եղած մի կտոր հացը երեխաներին թողնելու պատճառով ու ձեռքերը ծալած նստել»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Սայիդան։

Հացադուլին միացած Սոֆիա Հովսեփյանը յոթ ամիս շրջափակման մեջ էր։ Արցախից Երեւան է վերադարձել 55 օր առաջ' բարդ հղիության պատճառով։

Հիմա քառասուն օրական փոքրիկին թողել ու միացել է հացադուլին։

«Առաջին հերթին' ի զորակցություն Արցախում պարտադրված հացադուլի մեջ գտնվող մեր հայրենակիցներին է այս նախաձեռնությունը։ Ուզում ենք կիսել այնտեղ գտնվող մայրերի դժվարությունները, որոնք անասելի զրկանքների գնով իրենց երեխաների համար սնունդ են փորձում հայթայթել»-ասում է ԱԺ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման ծրագրի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը։

Շարժմանը միացած Աննա Արծրունուն ցնցել էր օրեր առաջ Մարտակերտում մահացած երկու անչափահաս երեխաների մահվան մասին բոթը։

Որ այդ լուրը լսեցի, ուղեղս մթագնեց... ոտքերս բերեցին ուղիղ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղ փակցված էին երեխաների լուսանկարները։ Եկա ու այստեղ հանդիպեցի' Հերմինեին ու Մարգարիտային։ Իմացա, որ մանկահասակ երեխաների մայրերը ի զորակցություն Արցախի թերսնվող երեխաների ու հղիների, հացադուլ են անում։ Առանց մի վայրկյան մտածելեւ' որոշեցի միանալ», - պատմում է Աննան։

Արցախի հետ Աննայի կապն ազատագրված Շուշիից էր սկսվել։ Ասում է' արմատներս Լոռիում ու Սյունիքում են, սիրտս ու հոգիս' Արցախում...

Բոլոր այս կանանց միավորել է վտանգված Արցախը, պաշարված, կիսասոված հայրենակիցներին զորավիգ լինելու ձգտումը։

«Փաստինֆո»-ի թղթակիցկ հայտնում է, ․որ ակցիային միանում ենք նաեւ այլ մայրեր։

ՄԱԿ Բողոքի ակցիա հացադուլ նստացույց Արցախի շրջափակում Հայաստան

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
Ավելին
Ավելին