Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայում հանդիպման առաջարկին:
Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից: Նախարարությունից խոստանում են այլ մանրամասների մասին հայտնել լրացուցիչ:
Ռուսական կողմն օրեր առաջ վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման: