f

Անկախ

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման հարցում Անկարան «գործելու է Ստոկհոլի քայլերին համապատասխան»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի հայտի վավերացմանը խնդրին, ասել է, որ Անկարան գործելու է Ստոկհոլմի իրականացրած քայլերին համապատասխան, գրում է TRT Haber-ը։ Նա նշել է, որ երբ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը ներկայացվի խորհրդարանին, գործընթացը կշարունակվի խորհրդարանի ժամանակացույցի համաձայն։ «Մեր հանդիպումներում հետևելու ենք շվեդական կողմի տված խոստումներին և երաշխիքներին։ Մենք գործելու ենք այն քայլերին համապատասխան, որոնք կանի Շվեդիան»,- ասել  է Էրդողանը Պարսից ծոցի երկրների կատարած շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ Շվեդիայի օգտին կլինի, եթե «կոնկրետ քայլեր ձեռնարկի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի և ահաբեկիչների արտահանձնման հարցում, ինչի ուղղությամբ Անկարան կենտրոնանում է»։

«Անհամբեր սպասում ենք խոստումների և երաշխիքների կատարմանը»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովիմ ընդառաջ Շվեդիայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ եռակողմ հանդիպումից հետո Էրդողանն իր աջակցությունն էր հայտնել դաշինքին Ստոկհոլմի անդամակցությանը։ Հիմա պետք է հայտը վավերացնի Թուրքիայի խորհրդարանը, որն այժմ արձակուրդում է։
 

Աշխարհում Շվեդիա Ռեջեփ Թայիփ Էրդողան ՆԱՏՕ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին