Ամերիկացի գործարար, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը 20,3 մլրդ դոլար է կորցրել բորսայում ընկերության գնանշումների անկումից հետո: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները:
Այսպես, երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով Tesla-ի բաժնետոմսերն էժանացել են 9,74 տոկոսով։
Բայց նույնիսկ նման անկմամբ, Մասկի կարողությունը՝ 234 միլիարդ դոլար, շարունակում է ապահովել նրա առաջին դիրքը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:
Ընդ որում, Իլոն Մասկի եւ Բեռնար Առնոյի՝ շքեղության առարկաներ արտադրող LVMH (LVMH Moet Hennessy-Louis Vuitton) սեփականատեր, միլիարդատերերի ցուցակում երկրորդի միջեւ եղած անջրպետը կրճատվել է ՝ հասնելով 33 մլրդ դոլարի: