f

Անկախ

Էրիկ Գևորգյան․ «Եթե կա նպատակ, ոչ ոք երբեք չի կարող խանգարել հասնել դրան»


Հուլիսի 13-16-ը ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում կայացած 2023 թվականի կարատեի ազգային առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտալով, 3 փայլուն մենամարտ անցկացնելով՝ չեմպիոնի կոչումը նվաճեց հայազգի Էրիկ Գևորգյանը։
Անկախի հետ զրույցում Էրիկը կիսվում է տպավորություններով, խոսում սպորտում առաջ գնալու, նպատակին հասնելու մոտիվացիաների  և սպորտային յուրաքանչյուր հաղթանակ ընկերոջ՝ հերոսացած Գևորգ Գրիգորյանի անմար հիշատակին նվիրելու մասին։


-Շնորհավորում ենք ԱՄՆ-ի կարատեի ազգային առաջնությունում տպավորիչ ելույթների և ոսկե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Այս առաջնությունն ԱՄՆ-ի ներքին մասշտաբով ամենաուժեղ մրցումն է։ Սա այն մրցաշարն է, որտեղ մարզիկներն էլիտ կատեգորիաներում մասնակցելով, ընդգրկվում են ազգային հավաքական։
 Նախապատրաստական շրջանը շատ հագեցած է եղել, իրականում շեշտն ավելի շատ դրել էի աշակերտներիս՝ «Գևորգյան մարտարվեստների ակադեմիայում» մարզվողների պատրաստվածության  վրա, ավելի շատ նախապատրաստել էի նրանց։ Ես ինքս պարապել եմ, բայց ոչ գերծանրաբեռնված։ Շաբաթական 5-6 օր մեր մարզումներ ենք անցկացրել, գրված գրաֆիկով, կոնկրետ նպատակով։ Հագեցած մարզումներ էին, լավ պարապել, լավ պատրաստվել էինք տվյալ մրցաշարին։ Մարզումներն իրենց արդյունքտ տվեցին, 7 մարզիկից 6-ը մեդալի արժանացան։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելությների մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարն ընդհանուր առմամբ անցավ բավական լավ, չնայած մի քանի անգամ մրցավարական անարդար որոշումներ ու կողմնապահություններ, կոպիտ սխալներ եղան, որոնց արդյուքնում մեր աշակերտներից  մեկը՝ Նարեկ Աբրահամյանը, ով ամեմալավ պատրաստվածներից էր, 100-տոկոսանոց շանսեր ուներ ոսկե մեդալ  վերցնելու դուրս մնաց պայքարից  մի մրցավարի պատճառով, որն անձնական հակակրանք ունի իմ և իմ թիմի հանդեպ։ Այդ մրցավարը խանգարեց Նարեկին կենտրոնանալ մենամարտի վրա, մեր մարզիկին հեռացրին փոքր կոնֆլիկտի պատճառով։ Փոխել ոչինչ չենք կարող մեր մարզաձևում։  Եթե գործում է միավորային համակարգ, եթե չունես տարբերակ, օրինակ, նոկաուտ անելու և մենամարտն ավարտելու առանց մրցավարների որոշմանը թողնելու, միշտ պետք է պատրաստ լինես, որ այսպիսի իրավիճակներում կարող ես հայտնվել։ Ընդհանուր մրցաշարը լավ կազմակերպված էր, գեղեցիկ, մասնակցում էին 1000-ից ավելի մարզիկներ Ամերիկայի բոլոր նահանագներից։
Իմ անցկացրած մենամատերիի մասին ասեմ, որ 3 մենամարտ եմ անցկացրել, 3-ն էլ հաղթել եմ՝ այս անգամ ոչ մի շանս չթողնելով մրցակիցներին, բոլորը հաղթել եմ 0-ի վրա, միավոր չեմ տվել՝ 8։0, 3։0, 9։0։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Շատ ուրախացել էի այս մեդալով, որովհետև 2 տարի անընդմեջ այս առաջնությունում բրոնզ եմ վերցրել՝ մրցավարների պատճառով 2021թ․ Չիկագոյում, 2022-ին՝ Վաշինգտոնում։ Այս տարի արդեն ոչ մի շանս չտվեցի մրցակիցներիս․ նպատակով գնացել էի, գիտեի, որ հաղթելու եմ, չեմպիոն եմ դառնալու ու քանի որ ես էներգիայի ուժին շատ-շատ եմ հավատում, տրամադրվածության ու էներգիայի ուժի շնորհիվ ունեցա այն, ինչ ուզում էի՝ ոսկե մեդալ։
Այս հաղթանակով կարողացա  ապացուցոլ, որ անհնարին ոչինչ չկա աշխարհում, աշխարհի  մի ծայրից կարող ես գալ-հասնել մյուսը, բնակություն հաստատել, մասնակցել տվյալ երկրի ազգային առաջնությանը ու դառնալ հաղթող։ Առաջին հայացքից թվում է, թե հասարակ մի բան է, բայց իրականում այդպես չէ, իրականում ամեն ինչ կապված է  մոտիվացիայի, լրջության, վերաբերմունքի, տրամադրվածության հետ։ Եթե կա նպատակ, կա ցանկություն, ոչ ոք երբեք չի կարող խանգարել հասնել դրան, քանի որ ոչ ոք քեզանից ուժեղ չէ, ոչ ոք քեզանից լավը չէ, միշտ պետք է այդպես մտածես, որպեսզի հասնես քո ուզած կետին։ Սպորտում սույն թվարկած բաներն են հարկավոր հաջողության հասնելու համար, երբեք չհանձնվելու մտածելակերպ պետք է ունենալ և աշխատասիրություն ու, ամենակարևորը, ճիշտ մարզիչ։ Կարող ես ունենալ թվարկածս բոլոր հատկանիշները, կարող ես լինել չափից դուրս աշխատասեր, բայց չունենաս այն մարզիչը, որը որ պետք է,  ու արդյունքները չեն լինի այնպես, ինչպես որ պետք է։  Մարզիչն էլ պետք է լինի «սոված հաղթանակների ու էմոցիաների, ինքը՝ ֆանատ մարզչական տարածքում, դու՝ քո մարզական։


-Դուք Ձեր հերթական հաղթանակը, հերթական ձեռքբերումը նվիրեցիք արցախյան պատերազմում նահատակված ընկերոջ՝ լուսահոգի Գևորգ Գրիգորյանի վառ հիշատակին։
-Իմ բոլոր հաղթանակները նվիրված են ու նվիրված են լինելու իմ ընկերոջը՝  Գևորգ Գրիգորյանին, նա իմ կրտսեր ընկերն է, տարիքով ինձնից փոքր։  Միևնույն դահլիճում փոքրուց պարապել ենք, հասուն տարիքում սկսեցինք ընկերություն անել, որքան մարդը մեծանում է, տարիքային տարբերությունը կորչում է։ Մինչև Նահանագներ տեղափոխվելս, առավոտից երեկո միասին մարզվել ենք, անբաժան էինք, առօրյան անցնում էր միասին, մաքուր ընկերություն, մաքուր եղբայրություն։  Ես շատ եմ ազդվել․ ես երդվում եմ տատամի մտնելուց առաջ, աղոթք եմ անում, իրեն եմ ուղղում աղոթքս՝ ասելով՝ «Գևս ,մենք այսօր հաղթելու ենք, գնացինք»։ Ես զգում եմ իր ուժն ու էներգիան, մարդու էներգիան երբեք չի մահանում, ես այդպես եմ մտածում, կողքից գուցե ասեն, որ նման բան չկա, չեմ վիճի այդ մարդկանց հետ, նրանք այդպես են մտածում, ես, իրոք, հավատում եմ ու զգում,  սկսում եմ փշաքաղվել նրա էներգիան զգալով։ Միշտ նրան են նվիրված լինելու իմ սպորտային հաղթանակները, քանի որ այս մարզաձևում մեր նպատակներն ու երազանքները մեկն են եղել և նրա գլխավորությամբ ևս մեկ անգամ խոնարհումս, փառք ու պատիվ մեր հերոսացած տղաներին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Սեպտեմբերի 16-17-ը Ֆլորիդա նահանգի Օռլանդ քաղաքում պատրաստվում ենք միջազգային առաջնություն, մեծ մրցաշար է, որին, կարծում եմ, կմասնակցեմ նաև ես, քանի որ այստեղ շատ բան  անկանխատեսելի է․ ես և իմ աշակերտներից  մի քանիսը կարծում եմ կմասնակցենք։ Այնուհետև ունենք մրցաշար Կալիֆորնիայում հոկտեմբերի սկզբին և նոյեմբերին Նյու Յորքում․ կարծում եմ՝ դրանով  կեզրափակենք տարին ու կսկսենք նախապատրաստվել հաջորդ տարվա մրցաշրջանին։

կարատե Սպորտ Էրիկ Գևորգյան ԱՄՆ ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին